ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2014 թվականի N 193-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրների ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 18-ի N 193-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Զ. Գրիգորյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ |
Լ. Խալիկյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ |
Վ. Սահակյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բուդաղյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Խզմալյան |
- ՀՀ հանրային խորհրդի հարկային, տուրքային, մաքսային, սակագնային, գույքի կառավարման ենթահանձնաժողովի նախագահ, ՀՀ գույքային կառավարման վարչության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) |
Ն. Մարտիրոսյան |
- ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ, «Միկա ցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Պողոսյան |
- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Վ. Սահակյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Սահակյան Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Սաֆարյան |
- Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան |
- Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Արիստակեսյան |
- «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Կ. Չիլինգարյան |
- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Է. Տեր-Ստեփանյան |
- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |