ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2016 թվականի N 595-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ Հուլիսի 1-ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄներ եվ փոփոխություններ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետից հանել «Վաչե Գաբրիելյանինը» բառերը և «Գագիկ Բեգլարյանինը» բառերից հետո լրացնել «Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը» բառերով,
բ. 4-րդ ենթակետը «Լուսինե Դավթյանինը» բառերից հետո «, Գագիկ Գրիգորյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերը փոխարինել «և Գագիկ Գրիգորյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերով,
գ. 5-րդ ենթակետից «այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը» բառերից հետո հանել «, իսկ Արմեն Խաչատրյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերը,
դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.
«6) Տիգրան Լիլոյանինը՝ միայն գիշերավարձի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:».
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2016 թ. հուլիսի 6 Երևան | 
| Հավելված | 
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը Ռուսաստանի Դաշնություն (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
| Հ. Աբրահամյան | - ՀՀ վարչապետ | |
| Գ. Բեգլարյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | |
| Օ. Եսայան | - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան | |
| Գ. Դումանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ | |
| Ս. Կարայան | - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ | |
| Գ. Մելքոնյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.) | |
| Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
| Ի. Իսայան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.) | |
| Գ. Եգանյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.) | |
| Լ. Դավթյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.) | |
| Գ. Գրիգորյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար  | |
| Ս. Քարտաշյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.) | |
| Ա. Ղևոնդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ | |
| Գ. Պողոսյան | - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար | |
| Հ. Կարապետյան | - Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս | |
| Է. Հարությունյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ (05.07.2016 թ.-09.07.2016 թ.) | |
| Ս. Ավետիսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (06.07.2016 թ.-09.07.2016 թ.) | |
| Լ. Մինասյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար | |
| Ա. Խաչատրյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ | |
| Կ. Ասոյան | - ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ) | |
| Տ. Լիլոյան | - ՀՀ-ում ԻՏԱՌ-ՏԱՍՍ տեղեկատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ) | |
| Հ. Մկոյան | - «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) | |
| Ա. Շահինյան | - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր | |
| Տ. Մեհրաբյան | - «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ | |
| Բ. Բարսեղյան | - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ | |
| Ա. Մխիթարյան | - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|