Basic information
Number
N 590-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.07.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
04.07.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.07.2016
Effective date
05.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2016 թվականի N 590-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ Ռուսաստանի Դաշնություն ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Աշխատանքային այցով 2016 թվականի հուլիսի 6-8-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղվող պատվիրակության` համաձայն հավելվածի, ծախսերը կատարել՝

1) Գևորգ Կոստանյանինը՝ 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Էմիլ Բաբայանինը, Արմեն Հարությունյանինը, Եղիազար Ավագյանինը, Դիանա Պետրոսյանինը, Քրիստինե Մելքոնյանինը և Հայկ Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից՝ Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված գումարների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 4-ի N 590-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-8-Ը Ռուսաստանի Դաշնություն մեկնՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Կոստանյան

- ՀՀ գլխավոր դատախազ (պատվիրակության ղեկավար)

   

Է. Բաբայան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

   

Ե. Ավագյան

- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ

   

Դ. Պետրոսյան

- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության ավագ դատախազ

   

Ք. Մելքոնյան

- ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

   

Հ. Խաչատուրյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության 4-րդ բաժնի կրտսեր օպերլիազոր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան