ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2014 թվականի N 422-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 892-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 14-ի N 422-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2009 թ. հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) | |
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար | |
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար | |
Ե. Զախարյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար | |
Գ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարար | |
Հ. Մանուկյան |
- ՀՀ արդարադատության նախարար | |
Կ. Ճշմարիտյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար | |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում) | |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում) | |
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Նիկոյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում) | |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Առաքելյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
Ա. Մուսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա. Սարգսյան |
- «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ն. Մարտիրոսյան |
- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ, ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)»։ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |