ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 232-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպմանը մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2014 թվականի մարտի 20-22-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Վ. Տերտերյանինը, Գ. Մելքոնյանինը, Ա. Հարությունյանինը, Ա. Ավետիսյանինը, Հ. Ծուղունյանինը, Գ. Սաղոյանինը և Ա. Ավետիսյանինը` օրապահիկը, գիշարավարձը, ինչպես նաև միկրոավտոբուսի վարձակալության հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են.
1) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Ա. Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Գ. Աղաջանյանինը՝ Հայաստանի բեռնափոխադրողների միության միջոցների հաշվին.
4) Ա. Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:
4. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 27-ի N 232-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ | |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
Հ. Ծուղունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ | |
Գ. Սաղոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետ | |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) | |
Ռ. Հարությունյան |
- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) | |
Գ. Աղաջանյան |
- Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Վարդանյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (պատվիրակության քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|