Basic information
Number
N 674-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.07.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
30.06.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.07.2016
Effective date
02.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 674-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ LEXUS GX 4.6 GAS (թողարկման տարեթիվը՝ 2011 թվական, շարժիչի համարը՝ 0236991, նույնականացման համարը՝ JTJJM7FX405040796, պետհամարանիշը` 004LL50) 17,814.193 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմեքենայի հաշվառումից հանելու ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին, իսկ պետական հաշվառման հետ կապված ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 1

Երևան