ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 237-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) N 1 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում)` համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է կենտրոնական պահառուի (այսուհետ՝ պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը կամ անվանատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:».
2) N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետի 8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
բ. 4-րդ կետի 14-րդ ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով.
«15) անվանատեր՝ անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.
16) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ՝ արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.
17) Կենտրոնական դեպոզիտարիա՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
գ. 38-րդ կետից հանել «երկմակարդակ պահառուական համակարգով՝» բառերը.
3) N 2 հավելվածի N 3 ձևի տեղեկանքի և N 4 հավելվածի N 5 ձևի տեղեկանքի 1-ին կետի աղյուսակի վերջին տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
« |
|
»: |
4) N 3 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում) համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է կենտրոնական պահառուի (այսուհետ՝ պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը կամ անվանատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:».
5) N 4 հավելվածի`
ա. 4-րդ կետի 9-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,
բ. 4-րդ կետի 16-րդ ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով.
«17) անվանատեր՝ անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.
18) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ՝ արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ՝ անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.
19) Կենտրոնական դեպոզիտարիա՝ համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»,
գ. 54-րդ կետից հանել «երկմակարդակ պահառուական համակարգով՝» բառերը.
6) NN 2 և 4 հավելվածների 2-րդ կետերը «գործակալները» բառից հետո լրացնել «, անվանատերերը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 17 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|