ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2014 թվականի N 307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետի 1-ին ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման 1-ին կետում «26 հաստիքային միավոր, որից մեկը՝ տնօրենի տեղակալի հաստիքային միավոր» բառերը փոխարինել «23 հաստիքային միավոր, որից երկուսը՝ տնօրենի տեղակալի հաստիքային միավոր» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա 1-ին կետի գործողությունը տարածվում է 2014 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. ապրիլի 11 |