Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.05.12/11(490).1 Հոդ.304
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 369-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 1, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. 2012 թվականի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ձեռք բերված և 2014 թվականին շահագործման հանձնվող բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման, ինչպես նաև 2010-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպչական ծախսերը 2014 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 10,278.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է կայունացման դեպոզիտային հաշվից:

4. Գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 10
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 369-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ նվազումը` փակագծերում)

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

 -

 -

 -

այդ թվում՝

     

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը

 -

 -

 -

այդ թվում՝

     

2. Ֆինանսական զուտ ակտիվներ

 -

 -

 -

այդ թվում՝

     

2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ

(4,936.5)

(7,708.5)

(10,278.0)

2.6. Այլ

4,936.5

7,708.5

10,278.0

Կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում

4,936.5

7,708.5

10,278.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 369-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

 

2012 թվականի բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ձեռք բերված և 2014 թվականին շահագործման հանձնվող բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման, ինչպես նաև 2010-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպչական ծախսեր

   

Նկարագրությունը

 

1001

ԱԾ09

Աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների բնակարանային ապահովման ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների փաստաթղթային փաթեթների ուսումնասիրության և արդյունքում բնակարանների (բնակելի տների) հատկացման ու վիճակահանությամբ բաշխման, ինչպես նաև շահառու ճանաչված ընտանիքների հետ բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացների իրականացում

Քանակական

Գյումրի քաղաքում կառուցված և 2014 թվականին ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում կառուցվելիք բնակարանների (բնակելի տների) ձեռքբերում

38 բազմաբնա-կարան շենք (1756 բնակարան)

250 բնակելի տուն

639 բնակելի տուն, 21 բազմաբնակա-րան շենք (649 բնակարան)

X

X

X

 

Ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը վերականգնելու համար քաղաքացիների կողմից դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա վարույթում գտնվող դատական նիստերին մասնակցություն

70

100

130

     
 

2010-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված, ինչպես նաև 2014 թ. կառուցվող բնակարանների նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքում

400

1000

2000

     

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

4,936.5

7,708.5

10,278.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
Բնակարանային շինարարություն` աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով անշարժ գույքի ձեռքբերում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը կնպաստի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների` բնակարանով ապահովմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը կնպաստի ՀՀ քաղաքաշինության նախարարության պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ապահովմանը

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

 

Աղյուսակ N 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ  N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Ծրագիրը

Միջոցառումը

 (բաժինը/խումբը /դասը)

1001

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

10,278.0

 Ծրագրի նկարագրությունը

Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապրահովմանը

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ 09

 

Քաղաքաշինության բնագավառում քաղաքականության մշակման, իրականացման համակարգման, պլանավորման, մոնիթորինգի, կրթական, մարզական, մշակութային, բնակարանային կապիտալ ծրագրերի կատարման, գնումների պայմանագրերի կնքման, պետական գնումների իրականացման, տեսչական հսկողության ծառայություններ

10,278.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Քաղաքաշինության բնագավառում քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ, լիցենզավորում, մոնիթորինգ, հաշվետվական համակարգի կազմակերպում, աուդիտ, կրթական, մարզական, մշակութային, բնակարանային կապիտալ ծրագրերի կատարման վերաբերյալ հաշվետվությունների իրականացում, բնակչությանն ու քաղաքացիական հասարակության անդամներին ոլորտի ծրագրերի կատարման մասին իրազեկում և տեղեկատվության տրամադրում, քաղաքացիների դիմումների ու բողոքների քննարկում, քաղաքաշինական ՆՏՓ-ների համապատասխանության տեսչական վերահսկողություն

Ծառայություն մատուցողի անվանումը

«ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 369-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 3,818.0

 

Բաժին
N 11

Խումբ
N 01

Դաս
 N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 3,818.0

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

       

 3,368.0

09132100-1

Բենզին, պրեմիում

ՇՀ

լիտր

480

6225

 2,988.0

30125100-1

տոներային քարթրիջներ

ՇՀ

հատ

40000

2

 80.0

30197232-1

թղթապանակ, արագակար, թղթյա

ՇՀ

հատ

80

500

 40.0

30197631-1

 թուղթ, A4 ֆորմատի 1 /21x29.7/

ՇՀ

տուփ/500
հատ

1900

100

 190.0

30197234-1

թղթապանակ, կոշտ կազմով

ՇՀ

հատ

1000

50

 50.0

30197231-1

թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ

ՇՀ

հատ

10

2000

 20.0

 

ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

 450.0

64112000-1

փոստային ծառայություններ` կապված նամակների հետ

ԲԸԱՀ

դրամ

240000

1

 240.0

79823000-1

տպագրական և առաքման ծառայություններ

ՇՀ

դրամ

210000

1

 210.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 3-ի N 369-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՇԽՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ԴԵՌԵՎՍ ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ (ԱՆՀԱՏՈՒՅՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները

 Եռամսյակային համամասնությունները

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

4,936.5

7,708.5

10,278.0

այդ թվում`

     

1. Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

3,120.0

4,680.0

6,240.0

2. Տրանսպորտային նյութեր

1,344.0

2,241.0

2,988.0

այդ թվում`

     

բենզին, պրեմիում

1,344.0

2,241.0

2,988.0

3. Գործուղումների և շրջագայությունների ծախսեր

99.0

165.0

220.0

այդ թվում`

     

ներքին գործուղումներ

99.0

165.0

220.0

4. Կապի ծառայություններ

108.0

180.0

240.0

այդ թվում`

     

փոստային ծառայություններ` կապված նամակների հետ

108.0

180.0

240.0

5. Գրասենյակային նյութեր և հագուստ

171.0

285.0

380.0

այդ թվում`

     

տոներային քարթրիջներ

36.0

60.0

80.0

թղթապանակ, արագակար, թղթյա

18.0

30.0

40.0

թուղթ, A4 ֆորմատի 1 (21x29.7)

85.5

142.5

190.0

թղթապանակ` կոշտ կազմով

22.5

37.5

50.0

թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ

9.0

15.0

20.0

6. Տեղեկատվական ծառայություններ

94.5

157.5

210.0

այդ թվում`

     

տպագրական և առաքման ծառայություններ

94.5

157.5

210.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան