Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2014-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.19/14(1027) Հոդ.182
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2014 թվականի N 251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ագրովերամշակման զարգացման վարչությունը բաժանման ձևով վերակազմակերպել ագրովերամշակման զարգացման վարչության ու գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժնի.

2) սննդամթերքի անվտանգության վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել սննդամթերքի անվտանգության բաժնի.

3) ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն, գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին և զորահավաքային բաժին.

4) անտառաբուծության բաժինը վերանվանել անտառային տնտեսության բաժին.

5) համակարգչային սպասարկումների և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժինը և հասարակայնության հետ կապերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի:

2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի`

1) 1-ին կետում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն»,

բ. հանել «Սննդամթերքի անվտանգության վարչություն» տողը.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Բաժիններ՝

Անտառային տնտեսության բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Առաջին բաժին

Գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժին

Սննդամթերքի անվտանգության բաժին

Գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տնտեսական բաժին

Զորահավաքային բաժին

Ներքին աուդիտի բաժին»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան