Գլխավոր տեղեկություն
Համար
N 261-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2014 թվականի N 261-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 167-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 6-ի «2014 թվականին նշվելիք հոբելյանները նախապատրաստող հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 167-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետում «1, 2 և 3» թվերը փոխարինել «1, 2, 3 և 4» թվերով,

2) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի,

3) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. ապրիլի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 3-ի N 261-Ա

որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 6-ի N 167-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն    Կ Ա Զ Մ

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   

Հ. Նաղդալյան

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

   

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

   

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ռ. Ջաղինյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Վ. Մովսիսյան

- ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Ա. Իսահակյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Վարդանյան

- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Միլիտոնյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Մ. Տեր-Գուլանյան

- արձակագիր (համաձայնությամբ)

   

Շ. Դավթյան

- «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Գ. Բաղդասարյան

- քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ)

   

Ն. Սահյան

- Համո Սահյանի որդին (համաձայնությամբ)

   

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 3-ի N 261-Ա

որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 6-ի N 167-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն   Կ Ա Զ Մ

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

   

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

   

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

   

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

   

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ Շիրակի մարզպետ

   

Ռ. Ջաղինյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Բալասանյան

- Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)

   

Ա. Իսահակյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Կ. Վարդանյան

- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Է. Միլիտոնյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Մուրադյան

- գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

Ա. Պապանյան

- «Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Վ. Շիրազ

- Հովհաննես Շիրազի որդին (համաձայնությամբ)

   

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան