ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1374-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում կարգավորիչ գիլյոտին» դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 21,550.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման պետական կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների խնայողությունների հաշվին մինչև 2015 թվականի հունվարի 20-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարների վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(2-րդ կետը խմբ. 20.02.14 N 174-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.05.2015, N 496-Ա | 19.05.2015, N 1374-Ա | |
20.02.2014, N 174-Ա | 27.02.2014, N 1374-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|