Basic information
Number
N 112-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (11.07.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2016.07.01/14(557) Հոդ.177
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
13.06.2016
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
13.06.2016
Effective date
11.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 11816199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունիսի 2016 թ.

N 112-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 803-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգի 5-րդ և 18-րդ կետերը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 11-րդ կետի 1-ին ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և որակավորված հաշվապահի վկայականի ձևերը հաստատելու մասին» N 803-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի վերնագրում «հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու դիմումի և որակավորված հաշվապահի վկայականի ձևերը հաստատելու մասին» բառերը փոխարինել «որակավորված հաշվապահի վկայականի ձևը հաստատելու մասին» բառերով.

2) հրամանի նախաբանում «5-րդ և 18-րդ կետերը» բառերը փոխարինել «18-րդ կետը» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել հրամանի «ա» կետը.

4) հրամանի հավելված 2-ից հանել «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի XX.XX.20XX թ. N_արձանագրություն» բառերը, իսկ «անձնագրի N-ը» բառերը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի համարը» բառերով:

 

Գ. Խաչատրյան