ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2014 թվականի N 178-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու, շինարարություն իրականացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1540-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 601-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետում`
ա. «5-րդ հարկ» բառերից հետո լրացնել «և բարձր տանիքով ձեղնահարկ» բառերով,
բ. «25000000» թիվը փոխարինել «7500000» թվով, իսկ «15000000» թիվը` «7500000» թվով.
2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում`
ա. «830015454» թիվը փոխարինել «855015454» թվով,
բ. «5-րդ հարկի» բառերից հետո լրացնել «և բարձր տանիքով ձեղնահարկի» բառերով.
3) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) գույքի կառուցման աշխատանքների ավարտից հետո գույքի՝ 1560.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ և 4-րդ հարկերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին՝ ներառյալ հանրային պաշտպանի գրասենյակի տեղակայման համար, իսկ 3-րդ հարկը՝ 775.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցին` իր կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|