ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 181-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետությանը` Ժևիկ Սամվելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Բաղրամյան փողոցի N 9 հասցեում գտնվող 0,3747 հեկտար հողամասը (N 2823781 վկայական, գրանցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-011-4-11 մատյանի 0037 համարի տակ) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մ. Բաղրամյան փողոցի N 9/1 հասցեում գտնվող 0,1624 հեկտար հողամասը (N 2810740 վկայական, գրանցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 07-011-4-8 մատյանի 0100 համարի տակ) սեփականության իրավունքով օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու` դեսպանության տեղակայման համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 3 Երևան |