Գլխավոր տեղեկություն
Համար
N 297-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2014-07.03.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2014.04.02/2(60) Հոդ.233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2014 թվականի N 297-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 50,650.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի տարածքի համար (Քասախ գետ)` 2,250.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 4/1 - 11/13 սահմանային նշանների տարածքի համար (Արաքս գետ)` 4,875.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնքի տարածքի համար (Գեղարքունիք գետ)` 5,850.0 հազ. դրամ, Լանջաղբյուրի գյուղական համայնքի տարածքի համար (Գեղարքունիք գետ)` 5,850.0 հազ. դրամ, Գավառի քաղաքային համայնքի տարածքի համար (Գավառագետ գետ)` 1,700.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Աթանի գյուղական համայնքի տարածքի համար` 2,250.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի տարածքի համար (Հրազդան գետ)` 3,375.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքի համար (Արաքս գետ)` 7,200.0 հազ. դրամ, Կապանի քաղաքային համայնքի տարածքի համար (Կավարտ գետ)` 3,000.0 հազ. դրամ, Բռնակոթի գյուղական համայնքի տարածքի համար (Բռնակոթի հեղեղատար)` 5,200.0 հազ. դրամ, Վերիշենի գյուղական համայնքի տարածքի համար (Վերիշենի հեղեղատար)` 3,900.0 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքի համար (Հովվաջուր գետ)` 5,200.0 հազ. դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 297-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Պատվիրատուն «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ

Ծրագիրը

Անվանումը` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 Ծրագիր N 01

Գնման առարկայի

գնման ձև (ընթացակարգը)

չափի միավորը

միավորի գինը

ընդամենը` ծախսերը
(դրամ)

քանակը

միջանցիկ կոդը` ըստ CPV
դասակարգման

անվանումը

 

Աշխատանքներ

         

71242000-1

Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում

ԲԸՀ

դրամ

50,650.0

50,650.0

1

 

Ընդամենը

     

50,650.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 297-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում
Նկարագրությունը
Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

1179

ԱՁ02

Քանակական

Նախագծանախահաշվային
փաստաթղթեր (փաթեթ)

 

12

12

12

       

Որակական

Փորձաքննության անցկացում

 

Դրական եզրակա-ցություն

           

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

0

50,650.0

50,650.0

50,650.0

Ակտիվի ընդհանուր արժեքը
(հազ. դրամ)

 

x

x

x

x

       

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

x

x

x

x

       

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1179 Հողերի բարելավման միջոցառումներ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 19-ի N 297-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 հավելվածի N 12 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային
դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ.
պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1179

 

Ծրագիրը

50,650.0

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

Ծրագրի նկարագրությունը

Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում

 

Քաղաքականության միջոցառումներ. Աշխատանք

 

ԱՁ02

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

50,650.0

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 

Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1532-Ն 07.03.2015, N 297-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան