ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2014 թվականի N 288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 990-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1256-Ն որոշման վերնագիրը, 2-րդ կետի 1-ին, 4-րդ և 6-րդ ենթակետերը և 3-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև N 1 հավելվածի վերնագիրը «Արարատի մարզի Արգավանդի» բառերից հետո լրացնել «և Գետափնյա» բառերով, իսկ «համայնքի» բառը փոխարինել «համայնքների» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|