ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1495-Ն
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2013-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոներին նախքան մաստեր պլանում նշված ազատ տնտեսական գոտու նախագծանախահաշվային և կառուցապատման աշխատանքներ սկսելը ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Հաշվի առնելով հանրության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր մասնաշենքը որպես ճարտարապետության արժեքավոր նմուշ ընկալելու հանգամանքը՝ ընդունել ի գիտություն, որ կիրականացվի կլոր ուղևորային համալիրի քանդման հարցի լուծումների ուսումնասիրություն, և առաջարկությունները լայնածավալ կքննարկվեն: Ամենաընդունելի լուծման տարբերակը կքննարկվի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի N 562-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հետ, որից հետո միայն կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 24 Երևան |
Զվարթնոց միջազգային օդանավակայանի
ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆ
2013-2017ԹԹ. ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|