Գլխավոր տեղեկություն
Համար
N 480-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.05.29/27(1040) Հոդ.398
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2014 թվականի N 480-Ն

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 29-ի «2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-84-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2014 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2014 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2014 թվականի ամառային զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի ապրիլի 29-ի «2014 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-84-Ն հրամանագրի 1-ին կետի պահանջներով.

2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ.

3) առնվազն մեկ ամիս առաջ՝ մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչիկների՝ սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության ներքո.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող՝ զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2014 թվականի ամառային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով՝ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական ու ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2014 թվականի ամառային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով.

4) ապահովել զորակոչիկների կանխարգելիչ պատվաստումների՝ սահմանված կարգով իրականացումը հանրապետության զինվորական կոմիսարիատներին կցագրված՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ ու երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու մասին.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների կատարած համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2014 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն ավարտել`

ա. դպրոցներում` մինչև 2014 թվականի հունիսի 25-ը,

բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2014 թվականի հուլիսի 10-ը,

գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2014 թվականի հունիսի 10-ը,

դ. մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանացուցակները,

ե. մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունելություններն ավարտել մինչև 2014 թվականի հունիսի 20-ը.

3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. մայիսի 12

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 8-ի N 480-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Օհանյան

 

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   
Յու. Խաչատուրով   

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ 

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   
Հ. Մուրադյան  

- ՀՀ զինվորական կոմիսար

   
Վ. Գասպարյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

 
Գ. Հակոբյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

   
Գ. Կոստանյան  

- ՀՀ գլխավոր դատախազ

   
Ա. Մուրադյան  

- ՀՀ առողջապահության նախարար

   
Գ. Բեգլարյան  

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   
Ա. Աշոտյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   
Է. Նալբանդյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարար

   
Կ. Նահապետյան  

- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   
Վ. Ասցատրյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչի պաշտոնակատար

   
Ա. Ասատրյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 8-ի N 480-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան

 

- Երևանի քաղաքապետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Արաբկիր

Մաշտոց

Է. Ապրիամով

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Կենտրոնական

 

- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ

Նոր Նորք

 

- Երևան քաղաքի կայազորի ռազմական

Շահումյան

 

 ոստիկանության բաժնի պետ

Շենգավիթ

Էրեբունի

 

 - Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ

Արագածոտն

 

- ՀՀ Արագածոտնի մարզպետ

   

(հանձնաժողովի նախագահ)

Աշտարակ

Ա. Նազարյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ապարան

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Թալին

 

- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ

   

 - Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ

Արարատ

 

 

- ՀՀ Արարատի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Արտաշատ

Արարատ

Ա. Կարապետյան  

 - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության  վարչության պետ

Մասիս

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

 

- ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ

- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական  կոմիսարներ

Արմավիր

 

- ՀՀ Արմավիրի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

Արմավիր

Էջմիածին

Ա. Դավթյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ

   

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Արմավիրի կայազորի ռազմական

 ոստիկանության բաժնի պետ

- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ

Գեղարքունիք

 

 

 

 - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

(հանձնաժողովի նախագահ)

Գավառ

Պ. Պողոսյան

 - 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Մարտունի

 

 - մարզային ոստիկանության վարչության պետ

Սևան

Վարդենիս

 - Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Կրասնոսելսկ

- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի,

Կրասնոսելսկի զինվորական կոմիսարներ

 

 

Լոռի

 

- ՀՀ Լոռու մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

  Օ. Գասպարյան

- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վանաձոր

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Սպիտակ

Ստեփանավան

- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ

Տաշիր

- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի,

Թումանյան

Թումանյանի զինվորական կոմիսարներ

 

 

Կոտայք

 

 - ՀՀ Կոտայքի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

Կոտայք (Աբովյան)

Հ. Բաղմանյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Հրազդան

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Չարենցավան

Նաիրի

- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ

 

- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ

 

 

Շիրակ

 

- ՀՀ Շիրակի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

Գյումրի

Ս. Գալստյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Արթիկ

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Աշոցք

Անի

- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Ախուրյան

- Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի

զինվորական կոմիսարներ

 

 

 

Սյունիք

 

- ՀՀ Սյունիքի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

Կապան

Տ. Փարվանյան

- 1-ին բանակային կորպուսի հրամանատար

Գորիս

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Սիսիան

Մեղրի

- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

 

- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու զինվորական կոմիսարներ

 

Վայոց ձոր

 

- ՀՀ Վայոց ձորի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

Եղեգնաձոր

Ա. Մակարյան

- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Վայք

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ

 

Տավուշ

 

- ՀՀ Տավուշի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

Իջևան

Տավուշ (Բերդ)

Ա. Բրուտյան

- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար

Նոյեմբերյան

 

- մարզային ոստիկանության վարչության պետ

Դիլիջան

- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի պետ

 

- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

մայիսի 8-ի N 480-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Մուրադյան  

- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)

   
Հ. Մինասյան  

- ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   
Հ. Նազարյան  

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, ավագ լեյտենանտ

   
Ա. Մուրադյան  

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչություն

   
Ս. Ղասաբյան  

- ՀՀ առողջապահության նախարարություն

   
Ա. Այվազյան  

- թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

   
Գ. Հարությունյան  

- թերապևտ, բժշկական ծառայության մայոր

   
Ս. Գրիգորյան  

- սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

   
Հ. Հովսեփյան  

- սրտաբան, բժշկական ծառայության մայոր

   
Հ. Մանվելյան  

- նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

   
Տ. Ազարյան  

- նյարդաբան, բժշկական ծառայության մայոր

   
Վ. Հովհաննիսյան  

- մաշկաբան, բժշկական ծառայության մայոր

   
Զ. Տեր-Ավետիքյան  

- վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

   
Տ. Մարտիրոսյան  

- վիրաբույժ, բժշկական ծառայության մայոր

   
Ա. Սոխակյան  

- վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու

   
Ս. Սահակյան  

- վնասվածքաբան, բժշկական ծառայության մայոր

   
Ս. Փխրիկյան  

- օտոլարինգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու

   
Հ. Բարսեղյան  

- օտոլարինգոլոգ

   
Ե. Բաղդասարյան  

- ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու

   
Ն. Բաղդասարյան  

- ակնաբույժ, բժշկական ծառայության մայոր

   
Վ. Բաբայան  

- հոգեբույժ

   
Ս. Սարդարյան  

- հոգեբույժ, բժշկական ծառայության մայոր

   
Ռ. Բզանյան  

- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ (պայմանագրային)

   
Ա. Բաբայան  

- հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան