ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. 1992 թվականի հոկտեմբերի 16-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի և կենսաթոշակների նվազագույն չափը սահմանել 1200 ռուբլի:
Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ, ըստ տեսակների, կիրառել հետևյալ գործակիցները`
պաշտպանության, ներքին գործերի, պետական անվտանգության համակարգի, առողջապահության, լուսավորության և մշակույթի բնագավառի աշխատողների պաշտոնային դրույթների համար` 2,0.
մնացած բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,8.
ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 2,0, դրանք սահմանելով`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 706 կոպ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում.
36-ժամյա աշխատանքային շաբաթ` 784 կոպ.
30-ժամյա աշխատանքային շաբաթ` 946 կոպ.
(1-ին կետն ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
2. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների (բացի կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին տրվող կենսաթոշակների) ինչպես նաև խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերը բարձրացնել 600 ռուբլով:
Երկու ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կերակրողին կորցնելու կապակցությամբ նշանակված կենսաթոշակները վճարել այն հաշվով, որ յուրաքանչյուր երեխայի ամսական կենսաթոշակի չափը կազմի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի 110 %-ը:
Մեկ ծնողին կորցրած երեխաներին կերակրողին կորցնելու կապակցությամբ նշանակված կենսաթոշակները վճարել այն հաշվով, որ յուրաքանչյուր երեխայի ամսական կենսաթոշակի չափը կազմի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի 100 %-ը:
(2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
3. Բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողների, ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնել 300 ռուբլով:
(3-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
4. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաների համար ամենամսյա նպաստը բարձրացնել յուրաքանչյուր երեխայի համար 200-ական ռուբլով, սահմանելով այն 410 ռուբլի:
(4-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
5. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքների համար մեկ երեխայի ամսական նպաստի չափը սահմանել սույն հրամանագրի 4-րդ կետով որոշված նպաստի 25 %-ի չափով ավելի:
(5-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
6. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ամսական նպաստի չափը բարձրացնել 200 ռուբլով:
(6-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
7. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 300 ռուբլի:
(7-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
8. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 1200 ռուբլի:
(8-րդ կետը ուժը կորցրել է 13.01.93 հրամանագիր)
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա) տասնօրյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող որոշումներ.
բ) երկշաբաթյա ժամկետում առաջարկություն ներկայացնել չաշխատող կենսաթոշակառուների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու լրացուցիչ միջոցառումների մասին:
գ) հաշվի առնելով սույն հրամանագրով կատարվող փոփոխությունները և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «1992-1993 թվականների ձմռան նախապատրաստման և բնակչությանը պարեն, այդ թվում հաց մատակարարելու մասին» որոշման պահանջները, մեկշաբաթյա ժամկետում առաջարկություն ներկայացնել հացի և հացամթերքների արտադրության ու սպառման կարգավորման վերաբերյալ:
10. 1992 թվականի հոկտեմբերի 16-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրի 1-ին կետի «գ» ենթակետը և մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերը, կենսաթոշակների, երեխաների համար տրվող նպաստների ու կրթաթոշակների չափերը ինդեքսավորելու մասին» հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.01.1993, ՆՀ-187 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|