ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2014 թվականի N 344-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 40 մլն ԱՄՆ-ի դոլար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագիծը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվելիք ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև ծրագրի նախագիծն ու մասհանումների վերաբերյալ նամակը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 23-ի N 344-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար (բանակցային խմբի ղեկավար) |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ռ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Ա. Մարության |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության պետի տեղակալ-հաշվառման և սպասարկման բաժնի պետ |
Լ. Հարությունյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ |
Ս. Աբրահամյան |
- «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |