Basic information
Number
N 523-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.06.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
21.06.2016
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.06.2016
Effective date
22.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2016 թվականի N 523-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՄՆ Սիլիկոնյան հովտում, «Սինոփսիս»-ի Մաունթին Վյու կամպուսում «ԱրմԹեք» գլոբալ ամենամյա համաժողովի շրջանակում տեղի ունենալիք «Հայաստանի ՏՏ ֆորում»-ին և Լոս Անջելեսում կայանալիք գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 8-14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել.

Արծվիկ Մինասյանինը, Էմիլ Տարասյանինը և Արմեն Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Կարէն Մկրտիչեանի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Սան Ֆրանցիսկո և Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հունիսի 21-ի N 523-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ հունիսի 8-14-Ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնած Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Մինասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)
Է. Տարասյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Այվազյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ
Կ. Մկրտիչեան -Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
 (10.06.-14.06.2016թ. համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation