Գլխավոր տեղեկություն
Համար
N 652-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.04.2014-14.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.722
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2005 թվականի N 652-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 1
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 652-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

2. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, 27.12.12 N 1677-Ն)

3.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: 

(3.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

4. Հայտին կից պետք է ներկայացվեն`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն) 

բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագիծը.

դ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծով նախատեսված կառույցների, տեխնոլոգիական և անվտանգ շահագործումն ապահովող համակարգերի պատրաստականությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ե) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման կառավարման համակարգի նկարագրությունը, որը ներառում է`

շահագործող կազմակերպության կառավարման համակարգի սխեման և կառուցվածքային ստորաբաժանումների միջև գործառույթների ու անվտանգության ապահովման պատասխանատվության բաշխումը,

անձնակազմի պաշտոնական հրահանգները,

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման կարգը.

զ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների անվտանգության գնահատման մասին հաշվետվությունը.

է) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման ֆինանսական ապահովման ծրագիրը և դրանց անվտանգ շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը հաստատող փաստաթղթերի փաթեթը.

ը) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը.

թ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.

ժ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման որակի ապահովման ծրագիրը.

ժա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման հրահանգները.

ժբ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների վթարային հակազդման միջոցառումների ներքին (օբյեկտային) պլանը.

ժգ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

ժդ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)

ժե) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների ֆիզիկական պաշտպանության համակարգի նկարագրությունը, որը պետք է ներառի`

ֆիզիկական պաշտպանության համակարգի սխեման,

ֆիզիկական պաշտպանության համակարգի շահագործման հրահանգները.

ժզ) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիաների պատճենները.

ժէ) սույն կետի «գ», «զ», «ը», «թ», «ժբ» և «ժե» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունը:

(4-րդ կետը խմբ., փոփ. 29.05.09 N 602-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

5. Լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից` դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում, իսկ շահագործման լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկություններն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով:

6.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(6.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

7. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ դիտարկվում են`

ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.

բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի համապատասխանությունը ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջներին:

8. Լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:

9. Լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:

10. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) առկա է կարգավորող մարմնի գրավոր եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.

բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

11. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(11-րդ կետը փոփ. 06.03.14 N 242-Ն)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)

____________________________________________________________

 

2. Հայտատուի գտնվելու վայրը _________________________________________
____________________________________________________________

 

3. Գործունեության իրականացման վայրը __________________________________
____________________________________________________________
____________________________________________________________

 

4. Հայտին կից ներկայացվում են`


ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
բ)
գ)
դ)
ե)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

______________
(անունը, հայրանունը, ազգանունը)

 

___ ___________ 200  թ.

 

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ., խմբ. 29.05.09 N 602-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, լրաց., փոփ. 06.03.14 N 242-Ն)


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 652-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________
_____________________________________________________________
_____________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _____________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ ___________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

 

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան