Գլխավոր տեղեկություն
Համար
N 1229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.01.26/1(12) Հոդ.1301
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1229-Ն

 

Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի ՍԵՎանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 02.05.13 N 461-Ն, 27.02.14 N 259-Ն)

 

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թ. դեկտեմբերի 22-ի ՀՕ-231-Ն) կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 02.05.13 N 461-Ն)

1. Հաստատել Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 02.05.13 N 461-Ն, 27.02.14 N 259-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 31
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման

Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի ՍԵՎանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱՄ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 02.05.13 N 461-Ն, 27.02.14 N 259-Ն)

 

1. Սույնով սահմանվում են Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները:

(1-ին կետը լրաց. 02.05.13 N 461-Ն)

2. Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն շինությունում և կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության առանձնացված մեկ միասնական մասը:

3. Խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`

1) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից, և`

2) ունի Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում խաղատան համար` առնվազն 250 քառ. մետր, շահումով խաղի համար` առնվազն 100 քառ. մետր, իսկ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում՝ խաղատան համար` առնվազն 200 քառ. մետր, շահումով խաղի համար` առնվազն 80 քառ. մետր ընդհանուր մակերես, և սույն ենթակետում նշված տարածքների առնվազն 50 տոկոսը և առավելագույնը 70 տոկոսն զբաղեցնում է խաղասրահը, իսկ մնացած տարածքում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը.

3) նախասրահը պետք է գտնվի շինության հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը և նրանց մասին տվյալների մուտքագրումը տվյալների շտեմարան` բացառելով քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ:

(3-րդ կետը փոփ. 02.05.13 N 461-Ն, խմբ. 27.02.14 N 259-Ն)

4. Անկախ 3-րդ կետի 1-ին ենթակետի սահմանափակումներից` խաղատուն կարող է կազմակերպվել հյուրանոցներում, մոթելներում, որոնք իրենց չափանիշներով բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» N 946-Ն որոշմամբ առնվազն չորս աստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջները և չափանիշները:

(հավելվածը լրաց., փոփ. 02.05.13 N 461-Ն, լրաց., խմբ. 27.02.14 N 259-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան