Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
OBMOFA RA 2012.12.26/14(22) Հոդ.103
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 84-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության և Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 3,234,957,800.0 դրամ, որից՝

1) դիզելային վառելանյութի համար սուբսիդիա տրամադրելու նպատակով` 1,821,070,650.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).

2) ներկրված պարարտանյութի դիմաց սուբսիդիա տրամադրելու նպատակով՝ 1,216,709,750.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով).

3) Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով՝ 197,177,400 դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 28.02.13 N 189-Ն)

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատկացված գումարը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.

2) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հատկացված գումարը` որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար.

3) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հատկացված գումարը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.

4) հսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության և Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքի նկատմամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից 2013 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 2,000,000,000.0 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2013 թվականի հուլիսի 30-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով:

(3-րդ կետը փոփ. 10.07.13 N 734-Ն, 26.12.13 N 1517-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 12

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.12.2013, N 1517-Ն 20.02.2014, N 84-Ն
10.07.2013, N 734-Ն 20.07.2013, N 84-Ն
28.02.2013, N 189-Ն 21.03.2013, N 84-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան