Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 108-Ա

 

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով հատկացված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները (Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման երրորդ ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում՝ 564,099.9 հազ. դրամ, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր` երկրորդ փուլ» վարկային ծրագրի շրջանակներում 604,189.3 հազ. դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում՝ 235,972.1 հազ. դրամ, Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային ծրագրի շրջանակներում՝ 235,972.1 հազ. դրամ, Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 155,696.2 հազ. դրամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 62,924.4 հազ. դրամ, ընդամենը` 1,858,854.0 հազ. դրամ) որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը և արտացոլումը «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի գործունեության ֆինանսական հաշվետվություններում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  11

Երևան