Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԽ-026-I
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.1990-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1990/20
Ընդունող մարմին
ԳԽ նախագահություն
Ընդունման ամսաթիվ
18.10.1990
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.1990

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պատգամավորների անվտանգությունը և անձեռնմխելիությունն ուժեղացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է`

1. Թույլատրել անձնական զենք (ակոսավոր ատրճանակ) կրել.

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամներին.

բ) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի անդամներին:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ապահովել սույն հրամանագրի իրականացումը մեկամսյա ժամկետում: