Հայաստանի Հանրապետության Նախագահի
Հ ր ա մ ա ն ա գ ի ր ը
հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին
Ռուսաստանյան Ֆեդերացիայում և անկախ պետությունների համագործակցության անդամ մյուս պետություններում 1992 թվականի հունվարի 2-ից ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, որոշում եմ.
1992 թվականի հունվարի 3-ին ժամը 13-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով`
Հայաստանի Հանրապետությունում ազատ գների և սակագների անցնելու հարցի մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 հունվարի 1992 թ. ՆՀ-47 |