ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2014 թվականի N 259-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ հոդվածի 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ ներկայացվող պահանջները և չափանիշները հաստատելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման մեջ`
ա. վերնագիրը «Սևանի» բառից հետո լրացնել «, Սյունիքի մարզի Մեղրիի» բառերով,
բ. 1-ին կետը «Սևանի» բառից հետո լրացնել «, Սյունիքի մարզի Մեղրիի» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. վերնագիրը «Սևանի» բառից հետո լրացնել «, Սյունիքի մարզի Մեղրիի» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքներում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից, և`»,
գ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ունի Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքներում խաղատան համար` առնվազն 250 քառ. մետր, շահումով խաղի համար` առնվազն 100 քառ. մետր, իսկ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում՝ խաղատան համար` առնվազն 200 քառ. մետր, շահումով խաղի համար` առնվազն 80 քառ. մետր ընդհանուր մակերես, և սույն ենթակետում նշված տարածքների առնվազն 50 տոկոսը և առավելագույնը 70 տոկոսն զբաղեցնում է խաղասրահը, իսկ մնացած տարածքում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |