ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության սահմանամերձ շրջանների անվտանգությունն ապահովելու, փախստականների հոսքի հետևանքով առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով, ընդառաջելով պատգամավորների Գորիսի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի խնդրանքին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15 կետով, որոշում եմ.
1. Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում երկու ամիս ժամանակով հայտարարել արտակարգ դրություն:
2. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների վրա:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
29 հուլիսի 1992 թ. ՆՀ-136 |