ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2014 թվականի N 256-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրով և 1.1-ին կետի համաձայն սահմանված առավելագույն գինը գերազանցող գնով ապրանքատեսակները՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 13-ի N 256-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳԻՆԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՆՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻ
NN ը/կ |
Ձեռք բերվող ապրանքի անվանումը |
Չափման միավորը |
Քանակը |
Միավորի առավելագույն գինը (հազ. դրամ) |
Տեխնիկական բնութագրերը |
1. |
Պոլիկար- բոնատե քարտ |
հատ |
175920 |
1637 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների տպագրման և քաղաքացիներին հատկացնելու համար, որոնք իրենցից ներկայացնում են անձնավորեցման պլաստիկ քարտ։ Անձնավորեցման համար պատրաստ ISO ID-1 պետք է համապատասխանի ISO 7810, 10373 և DIN 2859-1 ստանդարտներին և պատրաստված լինի 100% պոլիկարբոնատից, ունենա հետևյալ առանձնահատկությունները` - լինի բազմաշերտ լամինացվող և հնարավոր չլինի դելամինացիա - կայուն լինի բարձր տևական ջերմաստիճաններին - կայուն լինի ուլտրամանուշակագույն ճառագայթմանը և այլ արտաքին գործոններին: Տպագրության տեսակը պետք է լինի օֆսետ՝ դիմերեսը 8, իսկ դարձերեսը 5 գույներով տպագրված: Քարտի պաշտպանիչ հատկանիշները պետք է պարունակեն՝ - գիլյոշով պաշտպանված ֆոն - ծիածանային տպագրություն (IRIS) - պոզիտիվ և նեգատիվ մանրատառ - ուլտրամանուշակագույն տպագրություն: Անձնավորեցման դաշտի տվյալները պետք է տպագրվեն անմիջապես քարտի մակերեսին (Due diffusion thermal transfer) տեխնոլոգիայով: |
2. |
Կինեգրամով պաշտպանիչ թաղանթ |
գլանա- փաթեթ |
269 |
268990 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթը (TKO) բարակ, թափանցիկ (<10սմ) թաղանթ է, որով լամինացվում է պոլիկարբոնատե քարտի դիմերեսը, անձնավորեցումից հետո և պաշտպանում տվյալների կեղծումից: Քարտի վրայից հանելու դեպքում վնասվում է: Կինեգրամով պաշտպանիչ թաղանթն ունի հետևյալ պաշտպանիչ հատկանիշները` - հորիզոնական և ուղղահայաց գծային շարժումներ - դետալներ, որոնք կփոխեն իրենց դիրքը կամ չափերը քարտը հորիզոնական կամ ուղղահայաց առանցքներով բեկելիս - փայլուն, խամրած և գունավոր դինամիկ դետալներ - դետալներ, որոնք քարտի անկյունը բեկելիս, թռիչքային փևով կփոխեն կոնտրաստը - 300 սմ չափի մանրատառ, որը դինամիկ կտեղափոխվի քարտը բեկելիս - գունավոր մանրատառ (նանոտեքստ) 75 սմ և 15 սմ - գաղտնի նկար, որը կարտաբերվի հատուկ սարքի միջոցով - գաղտնի տեքստային ինֆորմացիա: |
3. |
Թափանցիկ պաշտպանիչ թաղանթ |
գլանա- փաթեթ |
450 |
86830 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի և վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Թափանցիկ պաշտպանիչ թաղանթը (Overlay Datacard Clear Topcoat) լամինացվում է քարտի ինչպես դիմերեսին, այնպես էլ դարձերեսին, ինչը պաշտպանում է անձնավորեցման տվյալները և կինեգրամով պաշտպանիչ թաղանթը: Պատրաստվում է պոլիէսթերից: |
4. |
Ներկող գունավոր ժապավեն |
տուփ |
352 |
92000 |
Նախատեսված է վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար: Վարորդական իրավունքի վկայականների անձնավորեցման համար անհրաժեշտ բարձր կետայնության YMCK-K RIBBON KIT անհրաժեշտ է Datacard SP75PLUS տպիչով երկկողմանի սարքի միջոցով ID-1 քարտերի երկկողմանի տպագրություն, չափման միավորը՝ տուփ, որը պարունակում է` - մաքրող քարտ՝ 86մմx54մմ (երկարությունxլայնություն), մաքրումը կատարվում է ժապավենը փոխելուց - մաքրող գլանակ՝ 63.5մմx25.4մմ (երկարությունxարտաքին տրամագիծ) մաքրումը կատարվում է ժապավենը փոխելուց |
5. |
Ներկող գունավոր ժապավեն |
տուփ |
170 |
61440 |
Նախատեսված է տրանսպորտային միջոցների հաշվառման անձնավորեցման համար: Տեխնիկական հատկանիշ` - MONOCROM RIBBON KIT երկկողմանի տպագրությամբ: Չափման միավորը՝ տուփ, որը պարունակում է` - մաքրող քարտ 86մմx54մմ (երկարությունxլայնություն) - մաքրող գլանակ չափսերը՝ 63.5մմx25.4մմ (երկարությունxարտաքին տրամագիծ): Մեկ տուփը նախատեսված է նվազագույնը 1500 պատկերի համար: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.12.2014, N 1436-Ա | 19.12.2014, N 256-Ա | |
10.04.2014, N 400-Ա | 16.04.2014, N 256-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|