Գլխավոր տեղեկություն
Համար
N 601-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2012 թվականի N 601-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1540-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 2 հասցեում գտնվող 14919000 դրամ հաշվեկշռային արժեքով ու 3261.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) ամբողջությամբ հետ վերցնել օգտագործողից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, ինչպես նաև 2335.55 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի շինարարության (վերանորոգման) իրականացման համար որպես կառուցապատող ներգրավել «Գոհարիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` կառուցապատող):

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված շինարարությունն իրականացնելու համար, որպես վճարման միջոց, կառուցապատողին սեփականության իրավունքով փոխանցել գույքի` 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և 1-ին հարկի տարածքները:

4. Կառուցապատողին թույլատրել գույքի վրա կառուցելու նոր՝ 821 քառ. մետր ընդհանուր մակերեսով 5-րդ հարկ և բարձր տանիքով ձեղնահարկ, որի դիմաց կառուցապատողը պարտավորվում է կատարել ներդրում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վերանորոգման համար` 7500000 դրամի չափով` ներառյալ ավելացված արժեքի հարկը, և Սարի թաղի N 5/67 հասցեում գտնվող N 47 հիմնական դպրոցի վերանորոգման համար՝ 7500000 դրամի չափով` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

(4-րդ կետը լրաց., փոփ. 20.02.14 N 178-Ա)

 5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝

 1) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ՝ կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` դրանում սահմանելով հետևյալ պարտադիր պայմանները`

 ա. կառուցապատողն իր միջոցների հաշվին, գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ, ինչպես նաև շինարարական համալիր աշխատանքների կատարումը, որի ավարտից հետո կառուցված (վերանորոգված) տարածքն ընդունման-հանձնման ակտի հիման վրա սահմանված կարգով հանձնում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին,

 բ. շինարարական (ներառյալ նոր կառուցվող 5-րդ հարկի) աշխատանքների և սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ներդրումների կատարման ժամկետը սահմանել 18 ամիս` շինարարության թույլտվությունն ստանալու օրվանից,

 գ. նախագծի մշակման և շինարարության իրականացման արժեքը չի կարող պակաս լինել 855015454 դրամից` ներառյալ ավելացված արժեքի հարկը, չհաշված նոր՝ 5-րդ հարկի և բարձր տանիքով ձեղնահարկի նախագծման և կառուցման արժեքը,

դ. գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` սահմանված շինարարության արժեքը փոփոխության ենթակա չէ,

ե. շինարարական աշխատանքների և սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ներդրումների կատարման ավարտից հետո երկամսյա ժամկետում կառուցապատողի սեփականությանը հանձնել գույքի 925.65 քառ. մետր ընդհանուր մակերեսով նկուղի և 1-ին հարկի տարածքները և հողամասի իր բաժնային մասը` հողամասի կադաստրային արժեքը «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին վճարելու պայմանով,

զ. կառուցապատողը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը, ինչպես նաև նախագծով նախատեսված գույքի հիմքերի և հիմնապատերի ամրացման, ինչպես նաև շինարարության իրականացման և վերանորոգման աշխատանքների իրականացման դիմաց կառուցապատողին համապատասխան գույքի փոխանցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար առաջացող՝ ավելացված արժեքի հարկը.

2) գույքի կառուցման աշխատանքների ավարտից հետո գույքի՝ 1560.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ և 4-րդ հարկերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին՝ ներառյալ հանրային պաշտպանի գրասենյակի տեղակայման համար, իսկ 3-րդ հարկը՝ 775.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցին` իր կանոնադրական գործունեությունն իրականացնելու համար:

(5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 20.02.14 N 178-Ա)

6. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել`

1) գույքի, ներառյալ նոր կառուցվող 5-րդ հարկի, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը, ինչպես նաև շենքի նախագծի համաձայնեցումը` այն նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ.

2) շինարարություն իրականացնելու թույլտվության տրամադրումը:

7. Կառուցապատողի կողմից սույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վերանորոգման համար կատարվող ներդրումների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ Սարի թաղի N 5/67 հասցեում գտնվող N 47 հիմնական դպրոցի վերանորոգման համար կատարվող ներդրումների իրականացման նկատմամբ՝ Երևանի քաղաքապետը:

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1540-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 18

Երևան