Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2014-04.04.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 167-Ա

 

2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. 2014 թվականին հոբելյանների նշման հետ կապված մշակութային միջոցառումների ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 6-ի N 167-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն   Կ Ա Զ Մ

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ 400-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Վ. Հակոբյան

- ՀՀ Սյունիքի մարզպետ

Ռ. Ջաղինյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Իսահակյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Վարդանյան

- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Թամրազյան

- «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Տեր-Սարգսյան

- «Ոսկան Երևանցի տպագրատուն» արտադրահրատարակչական բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)

Տ. Զարգարյան

- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 6-ի N 167-Ա

որոշման

 
ա ն հ ա տ ա կ ա ն    Կ Ա Զ Մ 

 

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Ն. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ

Ռ. Ջաղինյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Աղասյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Մինասյան

- «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան

- «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Աբրոյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ

Հ. Սիմոնյան

- ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան

- Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 6-ի N 167-Ա

որոշման

 

ա ն հ ա տ ա կ ա ն    Կ Ա Զ Մ

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Վ. Հակոբյան

- ՀՀ Սյունիքի մարզպետ

Ռ. Ջաղինյան

- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Իսահակյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Վարդանյան

- «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Շ. Դավթյան

- «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Մովսիսյան

- ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Է. Միլիտոնյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Բաղդասարյան

- քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ)

Ն. Սահյան

- Համո Սահյանի որդին (համաձայնությամբ)

Ա. Միրզախանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան