«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հունվարի 2014 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իզ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 70-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան հաշվետվություն» որը ներառում է.
ա. Կենտրոնական բանկի նախագահի ուղերձ
բ. ՀՀ կենտրոնական բանկ
բա. Կենտրոնական բանկի մասին
բբ. Կենտրոնական բանկի ռազմավարական ուղղությունների ամփոփում
գ. Գների կայունության ապահովում
գա. Դրամավարկային քաղաքականություն
գբ. Վիճակագրություն
գգ. Միջազգային պահուստների կառավարում
դ. Ֆինանսական կայունության ապահովում
դա. Ֆինանսական համակարգի կայունություն, կարգավորում և վերահսկողություն
դբ. Վճարահաշվարկային համակարգ
դգ. Սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն
դդ. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար
ե. Ազգային արժույթի շրջանառության ապահովում
եա. Կանխիկ դրամաշրջանառություն
զ. Ինստիտուցիոնալ զարգացում
զա. Կառավարում և հաշվետվողականություն
զբ. Կառավարման համակարգեր և կազմակերպչական զարգացում
զգ. Միջազգային կառույցների հետ համագործակցություն
զդ. Անձնակազմի կառավարում
զե. Հասարակության հետ կապեր
զզ. Ներքին աուդիտ
է. Տարեկան ֆինանսական հաշվետվություններ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2014 թ. հունվարի 31 Երևան |