ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 260-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թվականի հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված՝ 2013 թվականի երկրորդ կիսամյակում հանրակրթական ուսումնական հաստատություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 23,262.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.58 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 260-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||||||||||
Ծրագրային դասիչը |
Տրանսֆերտի անվանումը | ||||||||||
1146 |
ԾՏ31 | ||||||||||
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի գծով 2013 թվականի 2-րդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորում | |||||||||||
Շահառուների քանակը |
Նվազագույն ամսական աշխատավարձ ստացողներ |
X |
X |
X |
X | ||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
X |
X |
23262.2 |
23262.2 |
23262.2 |
23262.2 | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
X |
X |
X |
X | |||||||
Շահառուների ընտրության չափանիշները |
|||||||||||
Հանրակրթական ուսումնական հաստատություններում 2013 թվականին նվազագույն ամսական աշխատավարձ ստացողներ | |||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||||||||||
1146 Հանրակրթության ծրագիր | |||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | |||||||||||
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 260-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2. | ||||
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը | ||||
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
2014 թ. բյուջե | |
Ծրագիրը |
Միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
(հազ. դրամ) | |
1146 |
ԾՐԱԳԻՐԸ |
|||
Ծրագրի նկարագրությունը |
||||
Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ |
||||
ԾՏ31 |
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» |
23262.2 | ||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
||||
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի գծով 2013 թվականի 2-րդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորում |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|