Գլխավոր տեղեկություն
Համար
N 260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.26/15(1028) Հոդ.201
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2014 թվականի N 260-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2013 թվականի հուլիսի 1-ից 45.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված՝ 2013 թվականի երկրորդ կիսամյակում հանրակրթական ուսումնական հաստատություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2014 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 23,262.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.58 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման դրույթները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 18

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 260-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.58 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 
 

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
Տրանսֆերտ

Ծրագրային դասիչը

Տրանսֆերտի անվանումը
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի գծով 2013 թվականի 2-րդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորում
Նկարագրությունը

1146

ԾՏ31

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի գծով 2013 թվականի 2-րդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորում

Շահառուների քանակը

Նվազագույն ամսական աշխատավարձ ստացողներ

       

X

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

X

X

X

X

23262.2

23262.2

23262.2

23262.2

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

       

X

X

X

X

Շահառուների ընտրության չափանիշները

               

Հանրակրթական ուսումնական հաստատություններում 2013 թվականին նվազագույն ամսական աշխատավարձ ստացողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1146 Հանրակրթության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 6-ի N 260-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2014 թ. բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

 

(հազ. դրամ)

1146

   

ԾՐԱԳԻՐԸ

 
     

Ծրագրի նկարագրությունը

 
     

Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ծառայությունների մատուցում

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 
     

Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում

     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ31

 

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին»
 ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի գծով 2013 թվականի 2-րդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորում

23262.2

     

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 
     

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված աշխատավարձերի գծով 2013 թվականի 2-րդ կիսամյակում առաջացած լրացուցիչ ծախսերի ֆինանսավորում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան