Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-158
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.1992-12.04.1994)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/19
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.10.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.10.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի լրումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, որոշում եմ.

1. Սահմանել, որ վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածվում է ինչպես 1988 թվականից մինչև դրա ուժի մեջ մտնելը, այնպես էլ այն ուժի մեջ մտնելուց հետո մարտական գործողությունների մասնակցած անձանց վրա:

2. Վերոհիշյալ հրամանագրի գործողությունը տարածել նաև`

ա) մարտական կամ հատուկ առաջադրանքով մարտական գործողությունների շրջան գործուղված այն մասնագետների վրա, որոնք զոհվել կամ հաշմանդամ են դարձել.

բ) զինատեսակների փորձարկման ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած մասնագետների վրա.

գ) մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների, ազատամարտիկների, ինչպես նաև մարտական կամ հատուկ առաջադրանքով մարտական գործողությունների շրջան գործուղված մասնագետների վրա, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով մեռած են հայտարարվել:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ նույն ընտանիքից զոհվածների թիվը մեկից ավելի լինելու դեպքում վերոհիշյալ հրամանագրի 1-ին կետով սահմանված միանվագ վճարը տալ յուրաքանչյուր զոհվածի համար առանձին:

4. Մինչև վերոհիշյալ հրամանագրի արձակումը տուժած անձանց և նրանց ընտանիքներին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցները հաշվի առնել նախատեսվող վճարվելիք գումարների մեջ:

5. Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի և պաշտպանության նախարարության կողմից մարտական գործողությունների և սահմանամերձ շրջաններ գործուղված մասնագետների, ինչպես նաև ազատամարտիկների համար պահպանել նրանց աշխատատեղը և միջին աշխատավարձը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում քննության առնել և լուծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում զինվորական հոսպիտալ ստեղծելու հարցը.

բ) մարտական գործողությունների մասնակցած անձանց բուժման վերականգնողական մասն իրականացնելու համար զինվորական հոսպիտալին տրամադրել առողջարանային համալիր.

գ) երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

10 հոկտեմբերի 1992 թ.

ՆՀ-158