Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2014 թվականի N 1-Ա

 

Ջ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակակիր Ջիմ Պետրոսի Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունվարի 8-ի N 1-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՋԻՄ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Սարգսյան

-ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան

-ՀՀ մշակույթի նախարար

Ս. Թադևոսյան

-ՀՀ քաղաքաշինության նախարար

Դ. Սարգսյան

-ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Բեգլարյան

-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Դ. Դումանյան

-ՀՀ առողջապահության նախարար

Վ. Գասպարյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Տ. Մարգարյան

-Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ն. Սարգսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Տ. Բարսեղյան

-Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Մ. Մինասյան

-«Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Գալստյան

-«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան

-Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Ն. Թորոսյան

-Ջիմ Թորոսյանի դուստրը (համաձայնությամբ)

Ա. Թորոսյան

-Ջիմ Թորոսյանի դուստրը (համաձայնությամբ)

Գ. Մանասյան

-«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան