Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2014 թվականի N 96-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` նախկին «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված` Հայաստանի Հանրապետության Հրազդան քաղաքի Երևան-Սևան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման 2007 թվականի փետրվարի 20-ի N 2248271 վկայական, կադաստրային կոդ 07001.0797.0082)` 5760 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը` 7 153 920 դրամ կադաստրային արժեքով, պահեստը` 1282.71 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 2 պահակատները` 24.24 քառ. մետր և 25.46 քառ. մետր, ջրավազանը` 33.0 քառ. մետր մակերեսներով` ընդհանուր` 1365.41 քառ. մետր մակերեսով և 17 394 183,9 դրամ սկզբնական արժեքով (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  11

Երևան