Գլխավոր տեղեկություն
Համար
N 88-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2014 թվականի N 88-Ա

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վ. Նարիմանյանին 2013 թվականի փետրվարի 10-13-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմնահարցերը քննարկելու, ոլորտի հետագա խնդիրների լուծման շուրջ բանակցելու, ինչպես նաև Բնապահպանության միջազգային 13-րդ ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։

2. Ա. Հարությունյանի և Վ. Նարիմանյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի և Վ. Նարիմանյանի՝ Թեհրան գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. փետրվարի  10

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան