ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 211-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տալ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստորագրել և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կնիքով վավերացված լիցենզիան:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` իրենց իրավասությունների սահմաններում իրականացնել վերահսկողություն սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման աշխատանքների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|