Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.17/6(485) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2014 թվականի N 203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետին, 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակման ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 62.0 մլն դրամ, որից` առաջին եռամսյակում` 62.0 մլն դրամ, առաջին կիսամյակում` 62.0 մլն դրամ, ինն ամսում` 62.0 մլն դրամ, տարում` 62.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ (այսուհետ` հիմնադրամ) կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագիրն առանց հայտարարության բանակցային ընթացակարգ կազմակերպելու (ԲԸԱՀ) միջոցով իրականացնելու և ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասն այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 20-ի N 203-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼրացումԸ

 

ՄԱՍ Ա: Ռազմավարության ընդհանուր նկարագրությունը

Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակման ծրագրի իրականացում

Չափորոշիչներ

 Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

 տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

 ինն ամիս

 տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակման ծրագիր

Նկարագրությունը
Հայաստանի ազգային բրենդի և համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի մշակում

1168

ԱԾ 04

Քանակական

Բրենդի մշակում և խթանման ծրագիր

1

1

1

1

X

X

X

X

Որակական

Մշակված չէ

X

X

X

X

X

X

X

X

Ժամկետայնության

 

1 տարի

1 տարի

1 տարի

1 տարի

X

X

X

X

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ)

X

X

X

X

62,000.0

62,000.0

62,000.0

62,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Հայաստանի ազգային բրենդի և դրա` համաշխարհային հանրությանը ներկայացման ու համաշխարհային շուկայում խթանման միջոցառումների ծրագրի առկայություն

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան