ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2012 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանության տեղակայման համար հողատարածքների փոխադարձաբար տրամադրման մասին» համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի ապրիլի 30-ի ՍԴՈ-1087 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
24 փետրվարի 2014 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-106-Ն |