Գլխավոր տեղեկություն
Համար
N 487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (22.03.2014-17.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.01/31(834) Հոդ.615
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 487-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ, ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների ամսական լրավճարների առավելագույն չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի` ազատազրկվածների հետ անմիջական շփման մեջ գտնվող քրեակատարողական ծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների ամսական հավելավճարների առավելագույն չափերն ըստ բարդությունների` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների հետևյալ միանվագ պարգևավճարները`

ա. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միանվագ դրամական պարգևավճարի առավելագույնը` 100000 դրամի չափով,

բ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի քրեակատարողական ծառայողներին տարեկան առավելագույնը 150000 դրամի, իսկ քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողներին` 100000 դրամի չափով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանված լրավճարները, հավելավճարները և պարգևավճարները (ըստ առանձին քրեակատարողական ծառայողների և քրեակատարողական ծառայության կոչում չունեցող աշխատողների) սահմանել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 487-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

NN

ը/կ

Պաշտոնների անվանումները

Լրավճարի առավելագույն չափը (դրամ)

1.

Քրեակատարողական վարչության պետ

145000

2.

Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ

140000

3.

Քրեակատարողական վարչության պետի տեղակալ

140000

4.

Քրեակատարողական հիմնարկի պետ

120000

5.

Քրեակատարողական վարչության բաժնի պետ

120000

6.

Քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ

110000

7.

Քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ

110000

8.

Քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ

110000

9.

Քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ

110000

10.

Քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ

110000

11.

Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ

95000

12.

Քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ

85000

13.

Քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ

85000

14.

Քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար

85000

15.

Քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ

85000

16.

Քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ

85000

17.

Քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ

100000

18.

Քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ

95000

19.

Քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ

85000

20.

Քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ

85000

21.

Քրեակատարողական վարչության երկրորդ կարգի մասնագետ

85000

22.

Քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ

85000

23.

Քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ

85000

24.

Քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ

85000

(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն, 27.02.14 N 180-Ն) 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 21-ի N 487-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

հ/հ

Բարդությունների տեսակները

Հավելավճարների առավելագույն չափը (դրամ)

1

Ծառայության առաջին աստիճանի բարդության համար

 19,500

2

Ծառայության երկրորդ աստիճանի բարդության համար

 13,000

3

Ծառայության երրորդ աստիճանի բարդության համար

 6,500

(հավելվածը խմբ. 20.12.12 N 1627-Ն) 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան