Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2014 թվականի N 353-Ա

 

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԱՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2014 թվականի հունիսի 8-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «ԱՏՈՄԷՔՍՊՈ» 6-րդ միջազգային ֆորումին, ինչպես նաև 2014 թվականի հունիսի 10-13-ը Ամման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)՝ «Փոքր մոդուլյար ռեակտորներ» խորագրով աշխատանքային ժողովին մասնակցելու համար:

2. Ա. Գալստյանի՝ Մոսկվա և Ամման գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Մոսկվա և Ամման գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 25

Երևան