Գլխավոր տեղեկություն
Համար
N 1694-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.02.2014-27.11.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.99
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1694-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1745-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշման N 2 հավելվածի 60-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվակաների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

4. Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ԾՐԱԳԻՐԸ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Երկրի ապագայի և ազգային անվտանգությունը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով ընդունված պարտականությունների կատարման իրականացման անհրաժեշտությունը պահանջում են վարել երեխաների շահերին նպատակաուղղված պետական քաղաքականություն, քանի որ երեխաների հիմնական պահանջմունքների բավարարումն ամենաշահավետ երկարաժամկետ կապիտալ ներդրումն է, որը կարող են կատարել հասարակությունը և պետությունը:

2. Մեր երկրում երեխաների նկատմամբ պետական քաղաքականությունն ունի բավականին խոր արմատներ և երկարատև պատմություն: Վերջին տարիներին պետական մարմինների կողմից ձեռնարկվում են կոնկրետ միջոցառումներ, երկրում ձևավորում են ի շահ երեխաների պետական քաղաքականության սկզբունքներ` սոցիալական պետության սկզբունքներին համապատասխան: Երեխաների կենսագործունեության պայմանների ապահովման համար ընդունվել է իրավական ակտերի ամբողջ մի շարք, կատարելագործվում է այս բնագավառին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մշակվում և իրականացվում են նպատակային ծրագրեր:

3. Անկախացումից հետո ընդունված առաջին ռազմավարական ծրագիրը, որը նախանշեց երեխաների նկատմամբ պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ին N 1745-Ն որոշմամբ ընդունված Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրն էր: Այն համապարփակ փաստաթուղթ էր, որը ներառում էր երեխաների հանդեպ տարբեր բնագավառներում իրականացվող քաղաքականությունը և մեխանիզմ էր, որի միջոցով ի կատար են ածվել երեխաների հանդեպ ստանձնած միջազգային պարտավորությունները, մշակվել և իրականացվել են նպատակային ծրագրեր` պետական կառույցների և ոչ պետական կազմակերպությունների համար: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, որոնք վերաբերում են սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային իրավունքներին: Հանրապետությունում ստեղծվել է երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգ, որն ապահովում է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված մոտեցում` համայնքային, մարզային և ազգային մակարդակներում:

4. Հայաստանի Հանրապետությունը, միանալով եվրոպական ինտեգրման գործընթացին, ձգտում է եվրոպական արժեքների, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին և ուղղված են առողջ սոցիալական հասարակության զարգացմանը: Այս առումով երեխաների պաշտպանության զարգացման հիմքում ընկած է ընտանիքի ամրապնդման գաղափարախոսությունը, որը նոր հրամայական է` վերանայելու Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրով ամրագրված քաղաքականության հիմնական ուղղությունները և նպատակները:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն է:

6. Ռազմավարական ծրագրի հիմնական միջոցառումները ներառում են հետևյալ ոլորտները`

1) սոցիալական պաշտպանություն.

2) առողջապահություն.

3) կրթություն.

4) մշակույթ.

5) իրավախախտում կատարած անչափահասների իրավական պաշտպանությունը։

 

Գ Լ ՈՒ Խ  I.

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական նպատակը երեխաների սոցիալական պաշտպանությունն ու հասարակության մեջ նրանց ինտեգրումն է, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավումն է:

8. Վերլուծելով ոլորտի երկու հիմնական ռազմավարական ծրագրերը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006 թվականի հունվարի 12-ի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թթ.ռազմավարությունը և Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N 2, Վանաձորի N 3, Ստեփանավանի N 1 և Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման 2006 թվականի փորձնական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 988-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 206-Ն որոշումներով հաստատված ծրագրերը, հարկ է նշել, որ կյանքի են կոչվում երեխաների հիմնահարցերի լուծման քաղաքականության հիմնական ուղղությունները` երեխաների իրավունքների պաշտպանության միասնական համակարգի ստեղծումը, մանկատներում երեխաների թվի նվազեցումը և հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելումը, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարելավման գործընթացը:

9. Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության միասնական պետական քաղաքականության իրականացման և համակարգման առումով կարևորագույն ձեռքբերում է ինստիտուցիոնալ նոր կառույցի` երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի ստեղծումը:

10. Երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի կարևորագույն բաղադրիչն է համայնքային մակարդակում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինը: Խնամակալության և հոգաբարձության մարմինը համայնքում ձևավորում է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, որը գործում է հասարակական հիմունքներով:

11. Խնամակալության և հոգաբարձության մարմնի գործունեության առավելություններն են`

1) երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատուն համայնքի ղեկավարն է, որը լիարժեք տեղեկացված է համայնքի բնակչության խնդիրներին.

2) խնամակալության և հոգաբարձության մարմինը հնարավորություն ունի առավել արագ արձագանքել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների խնդիրներին.

3) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներում կարող են համայնքից ընդգրկվել մասնագետներ և անհատներ, որոնք առավել արդյունավետ կարող են աջակցել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին.

4) համայնքային մակարդակում գործող այս ինստիտուտը կարող է ամուր հենարան և ռեսուրս հանդիսանալ երեխաների պաշտպանության համակարգի մարզային և ազգային մակարդակներում գործող կառույցների համար` երեխաների պաշտպանության պետական քաղաքականությունն ու ծրագրերը համայնքներում արդյունավետ իրականացնելու համար:

12. Խնամակալության և հոգաբարձության մարմնի գործունեության առկա խոչընդոտներն են`

1) համայնքի ղեկավարի գործառույթները շատ են և որոշ դեպքերում ծանրաբեռնվածության պատճառով երեխաների պաշտպանության հարցերն արդյունավետ կերպով չեն կազմակերպվում.

2) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների հասարակական հիմունքներով գործունեությունը միշտ չէ, որ արդյունավետ է.

3) որոշ համայնքներում, հատկապես մարզկենտրոններից հեռու և փոքր համայնքներում, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները` չունենալով համապատասխան միջոցներ, լիարժեք չեն իրականացնում իրենց գործառույթները.

4) համայնքի ղեկավարը միշտ չէ, որ իրազեկված է երեխայի պաշտպանությանն ուղղված իրականացվող քաղաքականությունից:

13. Համայնքներում երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետի ներդրման գաղափարն արդեն մի քանի տարի է ինչ քննարկվում է կառավարության համապատասխան մարմինների, տեղական և միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

14. Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, որպես իրատեսական և արդյունավետ լուծում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարություն` համայնքներում երեխաների պաշտպանության գործառույթները համայնքային ծառայողներին վերապահելու վերաբերյալ` նրանց պաշտոնի անձնագրում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով, որը կհանդիսանա տվյալ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ: Այդ համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրում կներառվեն հետևյալ հիմնական գործառույթները` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հայտնաբերում, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում, հայտնաբերված դեպքերի ուղղորդում համայնքի, խնամակալության և հոգաբարձության մարմնին, համագործակցություն համայնքի հանրակրթական և սոցիալական պաշտպանության պետական և ոչ պետական կառույցների հետ:

15. Համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրում երեխաների պաշտպանության գործառույթների ներդրմամբ առաջացող ֆինանսական ծախսերի հաշվարկը կարելի է կատարել նշված գործառույթներով` համայնքային ծառայողի միջին ծանրաբեռնվածության մակարդակը համադրելով միջին աշխատավարձի հետ: Մասնավորապես, երեխաների պաշտպանության գործառույթներով ծանրաբեռնվածությունը համայնքային ծառայողի ընդհանուր ծանրաբեռնվածության մեկ քառորդը կազմելու դեպքում ֆինանսական ծախսերը հաշվարկելով:

16. Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական գաղափարախոսությունը երեխայի խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում ապահովելն է` մանկատներում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցման և այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման միջոցով:

17. Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման, հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվել է երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն, երեխաների ցերեկային խնամքի 2 կենտրոն` Երևանում և Գյումրիում: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հետ համաֆինանսավորմամբ գործում է չորս ցերեկային կենտրոն` Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում: Այլ հասարակական կազմակերպությունների կողմից ևս ստեղծվել է երեխաների 13 ցերեկային կենտրոն, որոնք գործում են հանրապետության տարբեր մարզերում:

18. Երեխաների կենսաբանական ընտանիք վերադարձնելու և խնամատար ընտանիք տեղավորելու նպատակով 2006 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվում են «Հայաստանի Հանրապետության երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում և կանխարգելում) ծրագիրը և 2008 թվականից «Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման» ծրագիրը։

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների գերակա խնդիր է համարվել մանկատների բեռնաթափումը:

20. Ներկայում պետական 7 մանկատանը խնամվում է 757 երեխա, այդ թվում` 514-ը ծանր սահմանափակ կարողություններ ունեցող` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներ են: Ոչ պետական 3 մանկատանը խնամվում է շուրջ 138 երեխա, այդ թվում` մոտ 100 երեխա «ՍՕՍ» ընտանեկան տիպի մանկատանը և 25-ը` «Միսիոներների բարեգործական» մասնագիտացված մանկատանը:

21. Բարեփոխումների արդյունքում պետական մանկատների թիվը կրճատվել է 2-ով` Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», իսկ «Երևանի «Զատիկ» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մինչև 2013 թվականը կվերակազմակերպվի երեխաների աջակցության կենտրոնի:

22. Ներկայումս կարևորագույն խնդիր է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների սոցիալական պաշտպանության բարելավումը և հաստատությունների միասնական կառավարումը:

23. Երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրների լուծման համար խոչընդոտ է հանդիսանում նաև համալիր սոցիալական ծառայությունների բացակայությունը: Այս ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր` առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Այն ենթադրում է նոր որակի ծառայությունների մատուցում, շահառուի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառում:

24. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շրջանակներում կվերաիմաստավորվի նաև սոցիալական աշխատանքի բովանդակությունը, ինչպես նաև սոցիալական աշխատողի տեղն ու դերը սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում: Այն կնպաստի նաև երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի հզորացմանը:

 

IV. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 25. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնդիրներն են`

ա. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական դժվարությունների առաջացման կանխարգելումը,

բ. առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ինտեգրումը հասարակություն.

2) հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներն են`

ա. հաշմանդամություն ունեցող երեխաների համար հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

բ. հաշմանդամություն ունեցող երեխաների բժշկական և սոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների ապահովումը,

գ. հաշմանդամություն ունեցող երեխաներին հանրակրթական և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկելը,

դ. հաշմանդամություն ունեցող երեխաների տնային ուսուցման կազմակերպման ապահովումը.

3) բռնության (անտեսման) և թրաֆիքինգի ենթարկված երեխաների խնդիրներն են`

ա. երեխայի հանդեպ բռնության (անտեսման) երևույթի դեմ պայքարի և գնահատման չափանիշների սահմանումը,

բ. երեխայի հանդեպ բռնության երևույթի տեղեկատվության, վիճակագրական տվյալների հավաքագրումը,

գ. բռնության ենթարկված երեխաների համար վերականգնողական ծառայությունների ստեղծումը,

դ. ընտանիքում երեխայի բռնության և անտեսման երևույթի կանխարգելմանը. բռնության ենթարկված երեխայի սոցիալական վերականգնմանն ուղղված սոցիալական աջակցության համակարգի ստեղծումը.

4) աշխատող երեխաների խնդիրներն են`

ա. աշխատող երեխաների մասին տեղեկատվության, վիճակագրական տվյալների հավաքագրումը,

բ. աշխատող երեխաների իրավունքների իրազեկվածության բացակայությունը,

գ. երեխաների աշխատանքի վերահսկման մեխանիզմների բացակայությունը.

5) երեխաներին ուղղված ծառայությունների խնդիրներն են`

ա. համայնքում երեխաների հիմնախնդիրներով զբաղվող մասնագետի բացակայությունը,

բ. համայնքներում և մարզերում երեխաներին` ըստ նրանց կարիքների, ուղղված ծառայությունների անբավարարությունը,

գ. համայնքներում և մարզերում երեխաներին ուղղված ծառայությունների մոնիթորինգի բացակայությունը:

 

V. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

26. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի սոցիալական ոլորտի հիմնական նպատակը երեխաների սոցիալական պաշտպանությունն ու հասարակության մեջ նրանց ինտեգրումն է:

 

VI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

27. Ծրագրի ընդհանուր նպատակներն են`

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությունը.

2) երեխաների պաշտպանության համակարգի զարգացումը.

3) երեխաների պաշտպանության համակարգի մոնիթորինգը և համակարգումը.

4) հասարակության իրազեկումը երեխաների իրավունքների պաշտպանության մասին:

 

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

 28. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ընտանիքում.

2) հաստատություններում խնամքի և պաշտպանության բարելավված որակ.

3) բռնության ենթարկված երեխաների պաշտպանության սահմանված մեխանիզմներ.

4) աշխատող երեխաների իրավունքները պաշտպանված են.

5) երեխաների ոլորտում օրենսդրական փոփոփոխություններ.

6) երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի գործունեությունը բարելավված և համակարգված է.

7) երեխային և նրա ընտանիքին ուղղված մասնագիտական ծառայությունները ստեղծված են.

8) հասարակությունը ներգրավված է և աջակցում է երեխաների պաշտպանության քաղաքականության իրականացմանը:

 

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Միջոցառումներն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն (ծրագիրն ուղղված է մանկատան 14-18 տարեկան սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռքբերմանը` կեսճանապարհային միջոցառումների միջոցով: Մանկատան շրջանավարտները կստանան բազմամասնագիտական աջակցություն հասարակությանն ինտեգրվելու նպատակով).

2) խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թվի կրճատման և հաստատություններ` երեխաների մուտքի կանխարգելման ծրագրի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Միջոցառումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաներին ընտանիքներ վերադարձնելու ծառայություններ (բեռնաթափում)» ծրագրի ընդլայնումը` ընդգրկելով այն ևս Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում.

3) խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառում: Միջոցառումը նախատեսում է իրականացնել համապատասխան քայլեր` սոցիալական նվազագույն չափորոշիչները երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բոլոր հաստատություններում կիրառելու նպատակով.

4) հաստատությունների շենքային պայմանների հարմարեցում երեխաների, այդ թվում` մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների, անհատական կարիքներին.

5) մասնագիտացված մանկատների մասնագետների հատուկ մանկավարժության և արդի մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շարունակականության ապահովում.

6) հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և սոցիալական պաշտպանությանն ոււղղված միջոցառումների իրականացում.

7) հաստատությունների անձնակազմի վերապատրաստումների շարունակականության ապահովում.

8) երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի և միջոցառումների ծրագրի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

9) աշխատող երեխաների վերաբերյալ հետազոտության իրականացում, երեխաների աշխատանքի չարաշահման կանխարգելմանն ուղղված առաջարկությունների ներկայացում Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին.

10) «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

11) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

12) հանրապետության բոլոր համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հարցերով զբաղվող համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրի օրինակելի ձևի հաստատում.

13) համայնքներում երեխաների հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում.

14) համայնքներում սոցիալական աշխատանքի զարգացման մեխանիզմների մշակում.

15) համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների միասնական` «Մանուկ» տեղեկատվական համակարգի ներդրում (երեխաների պաշտպանության համակարգի միասնական կառավարումը ապահովելու, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վերաբերյալ համապարփակ տեղեկատվական համակարգ ունենալու նպատակով երեխաների պաշտպանության մարզային և ազգային մակարդակներում գործող տեղեկատվական համակարգն աստիճանաբար կներդրվի նաև համայնքներում: Համակարգի շահագործում, երեխայի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի վարում կիրականացվի նաև համայնքներում).

16) երեխաների պաշտպանության եռաստիճան համակարգի բոլոր մակարդակների միջև համագործակցության մեխանիզմների մշակում (նախատեսվում է մշակել ուղեցույց, որտեղ կներկայացվեն եռաստիճան համակարգի բոլոր մակարդակների միջև համագործակցության մեխանիզմները հետևյալ հիմնական ուղղություններով` ծառայությունների տրամադրում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին, երեխաների պաշտպանության ոլորտի քաղաքականության իրականացում և մոնիթորինգ).

17) ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի գործունեության արդյունքների հիման վրա ինտեգրացված սոցիալական ծառայությունների և երեխաների պաշտպանության համակարգի համագործակցության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակում.

18) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ցերեկային կենտրոնների ստեղծում, ըստ մարզերի և Երևան քաղաքի գնահատված կարիքների.

19) շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների այլընտրանքային ծառայությունների վերակազմակերպման առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

20)  երեխաների պաշտպանության ոլորտի քաղաքականության իրազեկման աշխատանքների իրականացում (երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների նպատակները, նվաճումները, առկա խնդիրները հանրությանը ներկայացնելու նպատակով կմշակվի համապատասխան իրազեկման պլան):

 

Գ Լ ՈՒ Խ  II.

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

IX. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

30. Երեխաները յուրաքանչյուր հասարակության ապագան են: Նրանց առողջությունն ազգերի բարգավաճման հիմքն է: Լավ առողջական վիճակը, սկսած մանկան նախածննդյան շրջանից մինչև դեռահասություն, հասարակության տնտեսական և սոցիալական զարգացման գրավականն է:

31. Վերջին տասնամյակների ընթացքում երեխաների կեցությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են աշխարհի առաջադեմ հանրության ուշադրության կենտրոնում: Եվ սա պատահական չէ: Հասարակության բարեկեցությունը պայմանավորված է մայրերի և երեխաների առողջությամբ և բարեկեցությամբ: Ցավոք, իրական աշխարհում շատ մայրեր և երեխաներ են տառապում և մահանում յուրաքանչյուր տարի: Տարեկան աշխարհում մահանում է շուրջ ութ միլիոն երեխա, այն թվում` յուրաքանչյուր րոպե աշխարհում մահանում է 12 երեխա մինչև 1 տարին բոլորելը, որից` 8-ը կյանքի առաջին ամսվա ընթացքում, 8 նորածին ծնվում է մահացած: Եվ սա այն դեպքում, երբ այդ մահերի շուրջ 70 տոկոսը համարվում են կանխելի: Հաշվի առնելով նշվածը` ՄԱԿ-ի անդամ երկրների և գործակալությունների, միջազգային և դոնոր-կազմակերպությունների կողմից վերանայվեցին և մշակվեցին ռազմավարություններ ու ծրագրեր` ուղղված երեխաների վիճակի բարելավմանը, մանկական մահացության կրճատմանը: Այսօր ամբողջ աշխարհը կոչված է Հազարամյակի նպատակների հաղթահարման, այդ թվում` մանկական մահացության իջեցման մարտահրավերին, ինչը ենթադրում է, որ 2015 թ. մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն աշխարհում պետք է կրճատվի 1/3-ով:

32. Հայաստանը ևս, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր միացել է միջազգային հանրության այս կոչին, ազգային մակարդակով ամրագրելով երեխաների կեցության և առողջության պահպանման խնդրի գերակայությունը (Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թթ. ազգային ռազմավարություն, Կայուն զարգացման ծրագիր, Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների 2008-2012 թթ. Ծրագիր և այլն):

 

X. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

33. Երեխաների և դեռահասների առողջության պահպանման իրավունքը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, ինչպես նաև մի շարք միջազգային փաստաթղթերով: Հայաստանում երեխաների առողջապահական ծառայությունների մատուցումն իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային և առողջարանային-վերականգնողական հաստատությունների միջոցով, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ոլորտային իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով:

34. Երեխաներին ուղղված առողջապահական ծախսերն առավելապես հենվում են բյուջետային հատկացումների վրա, քանզի նրանց ընդգրկվածությունը պետական նպատակային ծրագրերում բավականին մեծ է:

35. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին նախարարության գերակա խնդիրների շարքում և նպատակային ծրագրերում, իսկ դրան համապատասխան նաև բյուջետային հատկացումներում առավել կարևորվել են մայրերին և երեխաներին ուղղված ծրագրային գերակայությունները, մասնավորապես, ծննդօգնության և երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի ու մատչելիության բարելավման հարցերը: Արդյունքում ծննդօգնության և երեխաների հիվանդանոցային օգնության ծրագրերի ֆինանսավորման աճ է արձանագրվել ավելի քան 3.5 անգամ (2006 թ. ծննդօգնության ծրագրով` 1.99 մլրդ. դրամ և երեխաների ծրագրով` 1.77 մլրդ դրամ, 2011 թ. համապատասխանաբար` 6.86 մլրդ դրամ և 6.38 մլրդ դրամ):

36. Բյուջետային հատկացումների այս աննախադեպ աճը հնարավորություն տվեց շարունակաբար իրականացնել 2008 թ.-ի հուլիսի 1-ից ներդրված Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը, և, որպես դրա տրամաբանական շարունակություն 2011 թ. հունվարի 1-ից համակարգում ներդնել երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագիրը: Երկու ծրագրերի իրականացման արդյունքում և՛ ծննդօգնության և՛ 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության ծառայությունները դարձան իրապես մատչելի բնակչության համար: Ասվածի ապացույցը միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցման արդյունքներն են, համաձայն որի ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումները հանրապետության մակարդակով կրճատվել են շուրջ 10 անգամ (մինչև 2008 թ. հուլիսի 1-ը` 82.4 տոկոս, հետո` 7.9 տոկոս), իսկ երեխայի հավաստագրի շրջանակներում հիվանդանոցներում որևէ ծառայության համար կատարված վճարման դեպքերը թե Երևանի (20.6 տոկոս` 63.9 տոկոսի համեմատ), թե մարզային (8.9 տոկոս` 47.4 տոկոսի համեմատ) հիվանդանոցներում կրճատվել են 3-5 անգամ:

37. Եվ չնայած բյուջետային հատկացումների այս շարունակական աճին, այն դեռևս բավարար չէ երեխաների հիվանդանոցային բուժման հետ կապված աճող ծավալներն ամբողջությամբ ներառելու համար: Հիվանդանոցային բուժօգնության ֆինանսական մատչելիության զգալի բարելավումը, այդ ծառայությունների նկատմամբ բնակչության վստահության բարձրացումը բերել է հոսպիտալացման դեպքերի շարունակական աճի, իսկ առանձին մարզերում սարքավորումներով հագեցվածության և մանկաբուժական կադրերի պակասը` նաև դեպի Երևանի հիվանդանոցներ երեխաների գնալով աճող հոսքի:

38. Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի առողջապահական համակարգի պետական ֆինանսավորումն աճել է բացարձակ թվերով, իսկ երեխաներին ուղղված հատկացումներն ավելի մեծ ծավալներով, և հավասար պայմանների դեպքում այն պետք է հանգեցներ իրավիճակի բարելավմանը, սակայն այդ հատկացումները դեռևս բավարար չեն երեխաների առողջապահական իրական կարիքներն ամբողջությամբ հոգալու համար: ՀՆԱ-ի նկատմամբ բյուջետային առողջապահական ծախսերի դեռևս ցածր տոկոսը և ըստ ՄԺԾԾ-ի կանխատեսումների այդ ցուցանիշի նվազման առաջիկա միտումը թելադրում է լրացուցիչ ֆինանսական հատկացումների հավաքագրման անհրաժեշտություն` առողջապահության համակարգում բուժօգնության մատչելիության և որակի բարելավմանն ուղղված հետագա զարգացումների համար:

39. Այսպիսով, ներկայացված իրավիճակային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ 1990-2011 թթ. ժամանակահատվածում Հայաստանում երեխաների առողջության պահպանման ոլորտում արձանագրվել են ակնհայտ հաջողություններ և ցուցանիշների դրական միտումներ: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում շուրջ կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը, 4 անգամ աճել է կրծքով սնուցման ցուցանիշը, բարելավվել է իրավիճակը մանկական ինֆեկցիաների առումով, զգալի բարձրացել են պատվաստումներում երեխաների ընդգրկվածության ցուցանիշները, 2002 թվականին Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սերտիֆիկացվել է որպես «Պոլիոմիելիտից ազատ գոտի»: 2007 թ. Հայաստանը միջազգային փորձագիտական գնահատմամբ ճանաչվել է որպես աղի ունիվերսալ յոդացման ճանապարհով «յոդ-դեֆիցիտի» հանրային առողջապահական խնդիրը հաղթահարած երկիր: 2008-2011 թթ. ընթացքում շարունակաբար ներդրվել են «Ծննդօգնության պետական հավաստագիր» և «Երեխայի առողջության պետական հավաստագիր» ծրագրերը, որի արդյունքում զգալի բարելավվել են այդ ոլորտներում մատուցվող ծառայությունների մատչելիությունը և որակը:

40. Այս ամենն արդյունք է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հետևողական քաղաքականության ու ռազմավարական, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առանձին հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված նպատակային ծրագրերի ներդրման` (Իմունականխարգելման, Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման, Անվտանգ մայրության, Կրծքով կերակրման խրախուսման, Յոդ-դեֆիցիտի դեմ պաքարի, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և այլն): Մոր և մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագրի շրջանակներում այդ ոլորտում վերջին տարիներին իրականացված արմատական բարեփոխումները առավել ակնառու հաջողությունների նախապայման դարձան:

41. Սակայն, չնայած վերջին տարիներին ունեցած ձեռքբերումներին, դեռևս առկա են անելիքներ մանկական և 0-5 տարեկան երեխաների մահացության, այդ թվում` երեխաների տնային մահացության և հիվանդանոցային մահաբերություն ցուցանիշների հետևողական նվազեցման, երեխաների սնուցման կարգավիճակի, հաշմանդամ երեխաների համար բժշկական, վերականգնողական կամ հոգեբանական ծառայությունների ծավալների և մատչելիութան, դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջության և վարքագծային սովորույթների հետ կապված իրավիճակի և մի շարք այլ հիմնախնդիրների բարելավման ուղղությամբ:

 

XI. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

42. Նշված իրավիճակային վերլուծության հիման վրա ըստ առանձին ոլորտների վերհանված հիմնախնդիրները հետևյալն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող միջոցների ցածր մակարդակ (2010 թ. ՀՆԱ-ի 1,7 տոկոս և պետբյուջեի 5,9 տոկոս), երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունների դեռևս ոչ բավարար ֆինանսավորում.

2) կադրերով ապահովվածության ծայրահեղ ցածր մակարդակ մարզային մակարդակում, որոշ մասնագետների բացակայություն, մասնագիտական ներուժի ծերացում.

3) երեխաներին ուղղված առողջապահական ծառայությունների և մասնագիտական բժշկական օգնության ոչ բավարար մատչելիություն գյուղաբնակ բնակչության համար.

4) առողջապահական ռեսուրսների անհավասարաչափ բաշխում, որակյալ մասնագիտացված ծառայությունների կենտրոնացում Երևան քաղաքում, որպես հետևանք երեխաների հիվանդանոցային բուժօգնության դեպքերի կենտրոնացում մայրաքաղաքում` արդյունքում նաև ֆինանսական բեռի ավելացում և լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն.

5) մարզային մակարդակում երեխաներին ուղղված հիվանդանոցային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության դեռևս ոչ բավարար մակարդակ, հիվանդանոցային մանկական վերակենդանացման ծառայություների բացակայություն մարզային հիվանդանոցներում`

ա. մարզերից ծանր հիվանդ երեխաների տեղափոխման/ուղեգրման արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարություն,

բ. ըստ մակարդակների երեխաների բուժօգնության կազմակերպման ծավալների, ենթակառուցվածքների, գործառույթների և պատասխանատուների հստակեցման, և ուղեգրման արդյունավետ մեխանիզմների մշակման անհրաժեշտություն,

գ. որակի վերահսկման արդյունավետ մեխանիզմների անկատարություն, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման համար իրական խթանների բացակայություն,

դ. բուժաշխատողների մասնագիտական հմտությունների բարելավման և շարունակական զարգացման անհրաժեշտություն, կադրերի` մանկաբույժների և նեոնատոլոգների արդեն իսկ առկա պակաս,

ե. ծննդօգնության և մանկական հիվանդանոցային բուժհաստատություններում բուժօգնության կազմակերպման և կլինիկական վարման ուղեցույցների և ապացուցողական բժշկության ժամանակակից գործելակերպի ոչ բավարար մակարդակ,

զ. առողջության առաջնային պահպանման համակարգում ծրագրային ձեռքբերումների պահպանման դժվարություններ, մասնագիտական ներուժի անբավարարություն, մանկաբույժի դերի և նշանակության հստակեցման անհրաժեշտություն,

է. առողջապահության, այդ թվում` մոր և մանկան ծառայությունների ոլորտում մոնիթորինգի ու գնահատման գործուն համակարգի բացակայություն, երեխաների մահացության դեպքերի գրանցման հետ կապված դեռևս առկա խնդիրներ,

ը. միջազգային համագործակցությամբ իրականացվող, մասնավորապես, երեխաների բուժօգնության որակի, հիվանդությունների վարման մասնագիտական գործելակերպի բարելավմանն ուղղված ծրագրերի ազգային մակարդակով ներդրման, դրանց ինստիտուցիոնալիզացման և շարունակականության ապահովման նպատակով լրացուցիչ ռեսուրսների անհրաժեշտություն.

6) մանկական մահացության ցուցանիշի անկման տեմպերի դանդաղում, իսկ հետնորածնային շրջանին բնորոշ մահացության առանձին պատճառներից (փորլուծություն, շնչառական հիվանդություններ) նաև աճի միտում`

ա. նորածնային մահացության ինտենսիվ ցուցանիշների դեռևս պահպանվող բարձր մակարդակ և ՄՄ-ի կառուցվածքում շուրջծննդյան պատճառներից և նորածնային շրջանի մահերի բարձր տեսակարար կշիռ,

բ. հասուն նորածինների համեմատությամբ, անհաս և ցածր քաշով նորածինների մահացության տասնյակ անգամներ գերազանցող ռիսկ, հատկապես մարզային մակարդակում,

գ. գյուղ-քաղաք կտրվածքով մանկական մահացության ցուցանիշների, դրանց պատճառական և տարիքային կառուցվածքի մեծ տարբերություններ,

դ. տնային մահացության միջին հանրապետական ցուցանիշի իջեցման ֆոնի վրա, միջինից զգալի բարձր ցուցանիշներ մարզային մակարդակում,

ե. հիվանդանոցային, հատկապես մինչշուրջօրյա մահաբերության բարձր ցուցանիշներ, հատկապես մարզային հիվանդանոցներում,

զ. հոսպիտալացման դեպքերի կուտակում Երևանի հիվանդանոցներում` մարզերից ընդունված երեխաների մինչշուրջօրյա մահացության դեպքերի բարձր տեսակարար կշռով,

է. երեխաների պատվաստումներով ժամանակին և ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների շարունակական բարելավման անհրաժեշտություն,

ը. երեխաների սնուցման գործելակերպի բարելավման անհրաժեշտություն, կրծքով և հավելյալ սնուցման կազմակերպման սխալ գործելակերպ, կաթնախառնուրդների գովազդի արգելքի անկատար համակարգ,

թ. վաղ հասակի երեխաների թերսնուցման և սակավարյունությունների բարձր տարածվածություն, ցածր քաշով ծնված երեխաների տեսակարար կշռի մեծացում,

ժ. մանկան զարգացման գնահատման և մոնիթորինգի համակարգի բացակայություն, աճի և զարգացման ազգային չափորոշիչների և գործելակերպի անկատարություն, ներդրման դժվարություններ,

ժա. համայնքային կառույցների/ընտանիքի անբավարար ներգրավվածություն երեխաների առողջության պահպանման, մասնավորապես, վաղ մանկության շրջանում երեխաների զարգացման ապահովմանը նպաստող ծրագրերում, ինչպես նրանց գիտելիքների մակարդակի, այնպես էլ մասնակցության առումով:

43. Երեխաների զարգացման խանգարումների և մանկական հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրներն են`

1) մանկական ազգաբնակչության շրջանում զարգացման խանգարումների և դրանցով պայմանավորված հաշմանդամության բարձր տարածվածություն.

2) զարգացման խնդիրների և հաշմանդամության հանգեցնող հիվանդությունների վաղ հայտնաբերման, համապարփակ ախտորոշման և վաղ միջամտության դեռևս ոչ բավարար մակարդակ.

3) երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական մարզային և համայնքային ծառայությունների ոչ բավարար մատչելիություն, այդ թվում առողջապահական, սոցիալական, հոգեբանական, հատուկ կրթական և այլն.

4) մանկական հաշմանդամության հիմնախնդիրների և հաշմանդամ երեխաների նկատմամբ հասարակության կողմից դեռևս ոչ համարժեք վերաբերմունք.

5) առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում երեխաների կարիքները գնահատող և ծառայություններ տրամադրող հաստատությունների գործունեության տարանջատվածություն, համալիր մեխանիզմների բացակայություն:

44.Դպրոցահասակ երեխաների և դեռահասների առողջության հետ կապված հիմնախնդիրներն են`

1) անբավարար առողջական վիճակ, ներառյալ ֆիզիկական, հոգեկան և վերարտադրողական առողջությունը.

2) դեռահասների հոգեկան առողջության գնահատման և աջակցության անբավարար մասնագիտական ռեսուրսներ.

3) դրսևորվող անառողջ կենսակերպ` ներառյալ սննդային վատ սովորույթները, ցածր ֆիզիկական ակտիվություն, վնասակար վարքագծային սովորությունները, սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ տեղեկացվածության պակասը և այլն.

4) դպրոցական առողջապահական համակարգի անկատարություն, այդ թվում` դպրոցներում իրականացվող բուժկանխարգելիչ և խորհրդատվական ծառայությունների անհստակություն.

5) «Դեռահասների բարյացակամ» ծառայություններ տրամադրող հաստատությունների պակաս և դրանց աշխատանքի կազմակերպման, մասնավորապես, «գաղտնիության պահպանման» սկզբունքի ապահովման հետ կապված դժվարություններ.

6) դպրոցահասակ երեխաների և դեռահասների աճի, զարգացման, առողջական վարքագծի, հիվանդացության վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` տարիքային և սեռային կտրվածքով առանձնացված տվյալների կանոնավոր հավաքագրման համակարգի բացակայություն:

 

XII. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

45. Երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում, առողջ աճի և զարգացման ապահովում, պատվաստումներով ընդգրկվածության բարձր մակարդակի պահպանում և հիվանդությունների կանխարգելում, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում, հաշմանդամության կանխարգելում:

 

XIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

46. Ընդհանուր նպատակներն են`

1) երեխաների առողջապահության պետական քաղաքականության իրականացում,

2) երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցում,

3) հաշմանդամության կանխարգելում:

47. Ծրագրի նպատակային ցուցանիշներն են`

1) երեխաների մահացության համար սահմանված Հազարամյակի ազգային նպատակային ցուցանիշների ձեռքբերում.

2) նորածնային մահացության կրճատում 1/4-ով.

3) հիվանդանոցային մահաբերության, այդ թվում` մինչև 1 տարեկան երեխաների մինչշուրջօրյա մահաբերության ցուցանիշի նվազեցում 1/5-ով.

4) 4 պատվաստումներում ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովում.

5) բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի աճ 30 տոկոսով.

6) 0-5 տարեկան երեխաների սնուցման կարգավիճակի բարելավում, թերաճության և գերքաշության ցուցանիշների կրճատում նվազագույնը 20 տոկոսով.

7) ցածր քաշով նորածինների թվի նվազեցում 20 տոկոսով.

8) երեխաների սակավարյունությունների մակարդակի նվազեցում 1/4-ով.

9) զարգացման խանգարումների գնահատման, վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործող համակարգի բարելավում, ուղեգրման գործընթացի հստակեցում.

10) հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների մատչելիության բարելավում, անհատական վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության բարձր մակարդակի ապահովում.

11) դպրոցներում բժշկական օգնության կազմակերպման ծառայությունների բարելավում, գործառույթների հստակեցում.

12) «Դեռահասներին բարյացակամ» առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավում` ցանցի ընդլայնում.

13) վնասակար սովորությունների (ծխել, արագ սնունդ, ֆիզիկական ոչ բավարար ակտիվություն) տարածվածության կրճատում, հատկապես ավագ տարիքի հասակի դպրոցականների շրջանում:

 

XIV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

48. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) երեխաների առողջապահության բարելավմանն ուղղված նպատակային ծրագրեր.

2) երեխաների և դեռահասների համար մատչելի և որակյալ բուժօգնություն.

3) երեխաների սնուցման բարելավում.

4) ժառանգական և զարգացման բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերում և դրանցով պայմանավորված հիվանդությունների հետևանքների կանխարգելում.

5) մասնագիտական կարողությունների զարգացում:

49. Ծրագրի իրականացման ակնկալվող ցուցանիշներն են`

1) 2015 թ.-ին 1000 կենդանի ծննդի հաշվով. մանկական (0-1տ) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 8 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 11.4տոկոս), իսկ 0-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը` 10 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 13,4 տոկոս).

2) 2015 թ.-ին 1000 կենդանի ծննդի հաշվով նորածնային (0-28 օրական) մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 6 տոկոս (ելքային ցուցանիշը 2010 թ.` 7,7 տոկոս).

3) 2015թ. հիվանդանոցային մինչշուրջօրյա մահացության ցուցանիշը չպետք է գերազանցի 12.5 տոկոս (ելքային ցուցանիշը 2010թ.` 15,4 տոկոս).

4) 2015 թ-ին` 95 տոկոս և ավելի մակարդակ` առանձին պատվաստումներում ընդգրկվածության ապահովում, 90 տոկոս և ավելի մակարդակ` պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների ապահովում.

5) բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը 2015 թ. կկազմի 50 տոկոս և ավելի, 2010 թ. ելքային ցուցանիշը` 38 տոկոս.

6) 2015 թ. համար թերաճության ցուցանիշը կկազմի 15 տոկոս, գերքաշության ցուցանիշը` 12տոկոս (2010 թ. ելքային ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 19 տոկոս և 15 տոկոս).

7) 2015 թ. ցածր քաշով նորածինների ցուցանիշը չի գերազանցի 6.5 տոկոս (ելքային ցուցանիշը 2010թ.` 7.6 տոկոս).

8) 2015 թ. անեմիաների տոկոսը 0-5 տարեկան երեխաների շրջանում չի գերազանցի 30 տոկոս (ելքային ցուցանիշը 2005 թ.` 37 տոկոս).

9) անհատական վերականգնողական ծրագրերում հաշմանդամ երեխաների ընդգրկվածության 90 տոկոս և ավելի մակարդակի ապահովում.

10) հաշմանդամ երեխաների առնվազն 3/4-ի համար վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովում.

11) դպրոցների 5 տոկոսի ընդգրկվածության ապահովում «Առողջ դպրոցներ» ծրագրում` թիրախային տարին 2015 թ.։

 

XV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Միջոցառումներն են`

1) երեխաների իրավունքների` ներառյալ երեխաների ու դեռահասների առողջության և սնուցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերլուծություն և համապատասխան իրավական ակտերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում.

2) երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարության ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակում և իրականացում.

3) խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և դպրոցներում առողջապահական համակարգի արդյունավետության գնահատում և բարելավման ռազմավարության մշակում.

4) առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչական հաղորդումների, գրականության մշակում և տարածում.

5) երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ բուժօգնության ծավալների ապահովում` պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Տարեկան 720 000 երեխա կստանա ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն լրիվ ծավալով և հիվանդանոցային բուժօգնություն` պետական պատվերով սահմանված ծավալներին համապատասխան.

6) հիվանդանոցային բուժօգնության ոլորտում Երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում: Տարեկան 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն.

7) Վանաձորի, Կապանի և Գյումրու մանկական վերակենդանացման ծառայությունների ստեղծում և (կամ) հզորացում բժշկական սարքավորումներով.

8) իմունոկանխարգելման ազգային ծրագրի շարունակական իրագործում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրին համապատասխան.

9) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության շարունակական ընդլայնում, ներառելով Երևան քաղաքի բուժհաստատությունները.

10) հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ,

11) երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ծրագրի մշակում և ներդրում.

12) ալյուրի հարստացման ազգային ծրագրի ներդրման շարունակական աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգին համապատասխան.

13) կրծքով կերակրման խրախուսման ծրագրի և «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում.

14) Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում: Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ.

15) նախածննդյան խնամքի և բուժօգնության ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում`

ա. նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում.

բ. հղիության վաղ հաշվառման և նախածննդյան հսկողության ծառայությունների մատչելիության և որակի բարելավում: Միջոցառմամբ նախատեսվում է նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշը բարձրացնել 50 տոկոսով, և ցածր քաշով նորածինների ցուցանիշը նվազեցնել 20 տոկոսով.

16) նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի իրագործում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

17) մասնագետների վերապատրաստում (վերաորակավորում) կրթական անհատական ծրագրերի միջոցով` պետպատվերի շրջանակներում նպատակային ֆինանսավորմամբ.

18) մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության (նպատակային կլինիկական օրդինատուրա) գործուն համակարգի ստեղծում, կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցում ապացուցողական բժշկության դրույթներին.

19) բժշկական բազային կրթական համակարգում մանկաբուժություն մասնագիտության ներառում բազային մասնագիտությունների ցանկում, ԱԱՊ-ի համակարգի մանկաբույժների կրթում մագիստրատուրայի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  III.

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

XVI. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

51. Երեխայի իրավունքների հիմնական բաղկացուցիչներից է կրթություն ստանալու ապահովումը: Հիմնական կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է, յուրաքանչյուր քաղաքացի ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

52. 1999 թ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը, հիմնվելով սահմանադրական դրույթների վրա, որոշակիորեն ուղղորդում է կրթության համակարգի զարգացումը: Համաձայն այս օրենքի` Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից:

 

XVII. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

53. Հայաստանի կրթության համակարգի զարգացման քաղաքականությունն այսօր սերտորեն կապված է միջազգային կրթական հանրությունում ընթացող գործընթացների հետ: Հայաստանն այսօր որդեգրել է միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու քաղաքականություն, որը ենթադրում է կրթության կառուցվածքի և բովանդակության համապատասխանեցում ժողովրդավարական հասարակության ու շուկայական տնտեսության պահանջներին: Հատկապես ընդգրկուն է համագործակցությունը հանրակրթության ոլորտում, ուր անցում է կատարվել 12-ամյա միջնակարգ կրթակարգին:

54. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների համար` զարգացումն ու սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով: Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը ծնողների ընտրությամբ կարող է իրականացվել ինչպես հանրակրթական, այնպես էլ հատուկ հաստատություններում` հատուկ ծրագրերով: Նախարարության ռազմավարությունն այս բնագավառում ուղղված է մի կողմից հաստատություններում երեխաների կրթության և խնամքի որակի բարելավմանը, մյուս կողմից` այլընտրանքային ծառայությունների ձևավորմանը, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել հատուկ դպրոցները: Բարեփոխման ծրագրի արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն հասարակության, ծնողների, մանկավարժների, հատուկ վերականգնողական, առողջարարական ծառայությունների համակարգված համագործակցության միջոցով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով կընդլայնվեն հանրակրթական դպրոցներում և համայքներում հատուկ մանկավարժական, սոցիալական, հոգեբանական ծառայությունները:

55. Ազգի ապագան բնորոշող հրատապ խնդիրների լուծումն իրականություն է դառնում անընդհատ կրթության համակարգի բոլոր օղակների աստիճանական զարգացման, նրանց ներդաշնակ փոխկապակցության միջոցով: Այդ համակարգի առաջին և կարևորագույն օղակը նախադպրոցական կրթությունն է, որի բովանդակությունը պլանավորվում է այնպես, որ նրա հիմքի վրա կառուցվեն անընդհատ կրթության համակարգի մյուս օղակները: Պետական քաղաքականությունը նախադպրոցական կրթության բնագավառում կառուցվում է ընտանիքի դերի առաջնայնության հիմքի վրա: Նախադպրոցական կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության քաղաքականությունն ուղղված է առկա ներուժի պահպանմանը, դրանց զարգացման նախադրյալների ստեղծմանը և գործունեության ընդլայնմանը։ Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործմանը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացմանը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավմանը, ինչպես նաև նախադպրոցական ծառայությունների հնարավորին լայն շրջանների համար հասանելիության ապահովմանը:

56. Անշուշտ կարևորվում է նաև դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը: Այստեղ առանձնահատուկ շեշտադրում է արվել սովորողների համար ըստ հետաքրքրությունների գործունեություն ծավալելու հնարավորությունների ընձեռմանը և լրացուցիչ կրթության ապահովմանը:

57. Հանրակրթության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավման նպատակով ընդունվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քիչ ծախսատար նախադպրոցական կրթական ծառայությունների ներդրման միջոցով բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը` հատկապես բնակչության առավել անապահով խավերի համար:

58. Ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (2011 թ. հուլիսի 19-ի ՀՕ-246): Հաստատված ռազմավարություններին համապատասխան ձևավորվել է առանձին գործող ավագ դպրոցների ցանցը, իրականացվում է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով ներդրվել են նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելներ: Նշված ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով 2011 թվականից պետական բյուջեում նախատեսվում են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման համար: Ծրագրում առաջնայնությունը տրվում է աղքատ ընտանիքներին և այն համայնքներին, որտեղ ՆԴՀ-ներ չեն գործում:

59. Հանրակրթության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնական հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթական և կրթաօժանդակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրակրթության համակարգի զարգացման ծրագրերի իրականացման եղանակով: Այս բնագավառում շահառուներ են հանդիսանում 6-18 տարեկան երեխաները:

60. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում են հանրակրթական ծրագրեր իրականացնող 1398 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից 23-ը հատուկ հանրակրթական դպրոցներ: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 382500 երեխա` ներառյալ հանրապետության 77 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրված շուրջ 2000 երեխաները: 2007 թվականից գործում է Երեխաների կրթական կարիքների գնահատման Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը:

61. Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր դպրոցներում ներգրավելու գործում: Համաձայն ընդունված ռազմավարության` տարեցտարի ավելացվում է ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների թիվը: Միաժամանակ, ներառական դպրոցների ցանցի զարգացման համար բավարար հիմքեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում փորձարկվել է հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը:

 

XVIII. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

62. «Ըստ դպրոցից աշակերտների բացակայության ուսումնասիրության արդյունքների («Ուսումնասիրություն Հայաստանում աշակերտների` դպրոցից բացակայությամբ պայմանավորված դպրոցական ռեսուրսների կորուստների վերաբերյալ»: Հայաստանի Հանրապետության, Երևան, 2008 թ.)»` դպրոցից դուրս մնալու դեպքերը բազմաթիվ այլ զարգացած և զարգացող երկրների համեմատությամբ համեմատաբար քիչ են եղել, սակայն տարեցտարի աճել են: 2002-2004 թվականներին դպրոց չհաճախող երեխաների ընդհանուր թիվը կազմել է համապատասխանաբար 1531, 4823 և 7630, իսկ դպրոց չհաճախելու ցուցանիշը` 0,3 տոկոս, 1,0 տոկոս և 1,6 տոկոս: Դպրոցից դուրս մնալու հետևանքով 2008 թվականին տարրական դպրոցն ավարտողները կազմել են ընթացող տարում դպրոց ընդունվածների 97.2 տոկոս, իսկ հիմնական դպրոցն ավարտողները` 96.4 տոկոս: Այս երևույթների պատճառները լրացուցիչ ուսումնասիրման և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների կարիք ունեն, քանի որ Հայաստանը Հազարամյակի զարգացման 2-րդ նպատակի համար սահմանել է, որ մինչև 2015 թվականը համախառն ընդգրկվածությունը հիմնական դպրոցում պետք է հասնի 99 տոկոս, իսկ ավագ դպրոցում` 95 տոկոս:

63. Ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները: Ըստ մոտավոր գնահատականների` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը հանրապետությունում շուրջ 8000 է: Մինչդեռ, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների թիվը մոտ 7400 է: Քանի որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման համակարգը և ներառական կրթությունը դեռևս համատարած ներդրված չեն, միարժեքորեն հնարավոր չէ ասել` այդ երեխաները կրթությունից դուրս են մնում, թե հաճախում են հանրակրթական հաստատություններ, սակայն պաշտոնապես ճանաչված չեն որպես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող:

64. Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`

1) փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ.

2) թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը.

3) հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը.

4) դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին.

5) շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։

 

XIX. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

65. Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն և հանրապետության տնտեսությունն ապահովի մրցունակ մասնագետներով:

66. Հանրակրթության պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել հիմնական հանրակրթական ծրագրերի մատչելիությունը նախադպրոցահասակ և դպրոցահասակ երեխաների համար և բարելավել կրթության որակը:

 

XX. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

67. Ընդհանուր նպատակներն են`

 1) բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրն ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան.

2) բարձրացնել ընդգրկվածությունը նախադպրոցական և դպրոցական հաստատություններում.

3) բարելավել դպրոցահասակ երեխաների` ներառյալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների, որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները.

4) նպաստել սովորողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանն ուղղված կարողությունների զարգացմանը:

68. Ակնկալվող արդյունքներն են`

1) երեխաների թվի աճ` նախադպրոցական ծառայություններում` հասցնելով նախադպրոցական տարիքի երեխաների թվի 90 տոկոսին.

2) երեխաների թվի աճ` տարրական և միջին դպրոցներում հասցնելով համապատասխան դպրոցահասակ երեխաների թվի 99 տոկոսին.

3) ավագ դպրոցներում` ներառյալ նախնական մասնագիտական ծրագրերում երեխաների թվի աճ` հասցնելով համապատասխան դպրոցահասակ երեխաների թվի 95 տոկոսին.

4) ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանցի ընդլայնում.

5) հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություների բարեփոխված համակարգ.

6) երեխաների բազմակողմանի զարգացման ապահովում:

 

XXII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

69. Միջոցառումներն են`

1) համայնքներում նախադպրոցական կրթության ինստիտուցիոնալ հիմքերի ներդրում` նախադպրոցական ծառայությունների կազմակերպում.

2) նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդաբանական ձեռնարկների մշակում և հրատարակում.

3) հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մշակում.

4) հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան.

5) կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչների մշակում` Համաշխարհային առողջապահական կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա.

6) ներառական կրթություն ծրագրի իրականացում 150 դպրոցում.

7) հատուկ հանրակրթության ճյուղերին համապատասխան մեկական հատուկ դպրոցի ստեղծում, որը կգործի նաև որպես համապատասխան ճյուղի ռեսուրսային և գիտագործնական կենտրոն.

8) երեխայի կրթական կարիքների գնահատման եռաստիճան համակարգի ներդրում.

9) դատապարտված երեխաների կրթության և նախնական մասնագիտական կրթության որակի բարձրացում.

10) դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (16 առարկայից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն).

11) դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում.

12) դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում.

13) հանրակրթական դպրոցների 8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում.

14) դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում.

15) հանրակրթական դպրոցների ուսուցիչների շարունակական վերապատրաստում:

 

Գ Լ ՈՒ Խ  IV.

 

Մշակույթ

 

XXIII. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

70. Մշակութային քաղաքականության կարևորագույն ուղղություններից է դիտարկվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման իրականացումը, որը պայմանավորված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և երեխայի հարցերով հատուկ նստաշրջանի «Բարենպաստ աշխարհ երեխաների համար» փաստաթղթի շրջանակներում ստանձնած պարտավորություններով, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով:

71. Ընդունելով Երեխայի իրավունքների պաշտպանության ծրագիրը` Հայաստանի Հանրապետությունն ընդունում է երեխաների հետ կապված հարցերի առաջնայնությունը։ Ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որ ներառում է երեխաների հանդեպ իրականացվող քաղաքականությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաև` մշակույթի։ Առաջադրված խնդիրները համահունչ են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Կայուն զարգացման ծրագրի հետ։

72. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում:

 

 XXIV. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

73. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը երեխաների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում միասնական քաղաքականություն իրականացնելու նպատակով մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացրել Գեղարվեստական կրթության հայեցակարգը: Հայեցակարգն արտացոլում է մշակույթի և արվեստի բնագավառում քաղաքացու և մարդու իրավունքներն ու ազատությունները.

74. Երեխաների հանգիստը, ժամանցը և մշակութային կյանքը կազմակերպելու ուղղությամբ իրականացվել են`

1) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հոկտեմբերի 11-ի N 1167-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցում ծրագիրը: 2007 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում ստացել են Հայաստանի Հանրապետության 134 դպրոցների 1993 սովորողներ: 2008 թ. ուսման վարձավճարների փոխհատուցում են ստացել 139 դպրոցների 2062 սովորողներ, 2009-2011 թթ. 144 դպրոցների 2443 սովորողներ.

 2) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում ստեղծվել է Հայաստանի Հանրապետության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկ, որտեղ ներառվել է Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մոտ 560 շնորհալի երեխաներ: 2008-2011 թթ. միջազգային մրցույթների և փառատոների մասնակցել են 246-ից ավելի շնորհալի երեխաներ և պատանիներ.

3) մեթոդական աշխատանքների կազմակերպման նպատակով 2009 թ. 10 մարզերում գործում են մարզային մեթոդական կենտրոններ: Կազմակերպվում են մեթոդական աշխատանքներ` նոր ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի ներդրում, խորհրդատվություն, առաջավոր փորձի փոխանակում, վարպետության և վերապատրաստման դասընթացների կազմակերպում: Կշարունակվի պետական պատվերի շրջանակներում հրատարակված նոր ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասագրքերի անվճար բաշխումը մարզերի դպրոցներին.

4) «Գրականության գծով պետական պատվեր» բյուջետային ծրագրի շրջանակներում իրականացվում է «Մանկական, մանկապատանեկան գրականության հրատարակում» ենթածրագիրը: Ծրագրի շրջանակներում հրատարակվել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների, ուսումնական և գիտաուսումնական գրականություն.

5) շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունները զարգացնելու և ամառային հանգիստը բովանդակալից անցկացնելու նպատակով 2007-2010 թթ. Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը կազմակերպվել է «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, որտեղ հանգստացել և վարպետության կատարելագործման դասեր են ստացել Հայաստանի Հանրապետության 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի 55-70 շնորհալի երեխաներ.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի N 589-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են`

 ա. Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ, որի նպատակը երեխաների հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստելն է,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում, որը նպատակաուղղված է երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող երեխաների մասնագիտական կրթական ծրագրերի առավել արդյունավետ ուսուցմանը, վարպետության դասընթացների միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում,

գ. «Միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար» Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից 2007 թ. հիմնվել է դպրոցականի ֆիլհարմոնիան: 2007-2012 թթ. դպրոցականի ֆիլհարմոնիան կազմակերպել է շուրջ 156 համերգներ:

75. Պատանի ստեղծագործողների համար հանրապետական ու միջազգային մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում, մասնավորապես, «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթ, լուսանկարչական արվեստի հանրապետական մրցույթ, պատանի մոդելավորողների, ձևավորողների, կոնստրուկտորների, ճարտարապետների հանրապետական մրցույթ-ցուցահանդես: Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերում կազմակերպվում է, մասնավորապես, Տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնը: Վերոհիշյալ նպատակներին էր ուղղված նաև Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնի կազմակերպումը, որտեղ ներկայացվում են Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը, ազգային երգն ու պարը: Փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային միությունների ներկայացուցիչներ (այդ թվում նաև` մանկական համույթներ):

76. Պետական աջակցություն սոցիալապես անապահով և հաշմանդամ երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ասպարեզում`

 1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում Երևանի 5 և Վանաձորի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Սպիտակի, Գավառի, Գյումրու 5 մասնաճյուղերի հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով 614 երեխաներ ստանում են արվեստի և արհեստների անվճար ուսուցում: Կազմակերպվում են նաև համերգներ, ցուցահանդեսներ:

77. Մանկական կինոյի և թատրոնի զարգացման նպատակային ծրագրեր`

1) մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, փառատոնի անցկացումը նպաստում է մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը.

2) «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային թատերական փառատոն Դսեղում: 2005 թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպվում է թատերական փառատոնը.

3) «Հեքիաթին հյուր» գյուղական մանկահասակ բնակչության համար» ծրագիր` Հայաստանի Հանրապետության մարզերում.

4) մանկական մուլտֆիլմերի նկարահանում: Մանկական մուլտֆիլմերի նկարահանումը նպաստում է մանկական կինոյի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը և աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանցի և հանգստի կազմակերպմանը: Տարեկան պետական աջակցությամբ երեխաների համար նկարահանվում են 4-5 մուլտֆիլմեր.

5) մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն: Փառատոնին մասնակցում են պատանի ստեղծագործողների ֆիլմեր Հայաստանից և արտերկրից: Ծրագիրը շարունակական է:

78. Նախատեսվում է 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծում ներառել «ԿԻՆՈՄԱՆ» կրթամշակութային կենտրոնի» ստեղծումը:

 

XXVI. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

79. Հիմնական խնդիրներն են`

1) գեղարվեստական կրթության մատչելիության ապահովում` «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում ուսման վարձավճարների փոխհատուցման շարունակականությամբ.

2) գեղարվեստական կրթական հաստատությունների բնականոն գործունեության ապահովում` նյութատեխնիկական բազայի և երաժշտական գործիքների համալրմամբ, ուսումնամեթոդական աշխատանքների իրականացմամբ, ուսումնական նոր ծրագրերի և դասագրքերի մշակմամբ.

3) ուսուցման մատչելիության ապահովում արտադպրոցական գեղարվեստական դաստիարակության շրջանակներում, մասնավորապես, սահմանափակ կարողություններ ունեցող, սոցիալապես անապահով, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մշակութային կրթության ապահովմամբ.

4) երեխաների բազմաբովանդակ հանգստի, ժամանցի և մշակութային կյանքի կազմակերպում.

5) երեխաների ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծում.

6) հաղորդակցում ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին, ժողովրդական արվեստի լավագույն նմուշներին, դասական և ժամանակակից արվեստին.

7) տաղանդավոր երեխաների ու երիտասարդների բացահայտում, նրանց կրթության և ստեղծագործական ունակությունների զարգացման ու ինքնադրսևորման համար պայմանների ապահովում.

8) մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների, համերգների, «վարպետ-դասարանների» կազմակերպում.

9) շնորհալի երեխաների բացահայտում և հետագա ուսուցման գործընթացում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ համապատասխան խորացված մշակութային նախնական մասնագիտական կրթություն ստանալու պայմանների ստեղծում:

80. Հիմնական նպատակը`

1) արվեստի և մշակույթի բնագավառում անհատի բազմակողմանի և մտավոր ներուժի զարգացում, ազգային և համաշխարհային մշակութային արժեքներին հաղորդակցություն, կրթության մատչելիության ապահովում:

81. Ընդհանուր նպատակներն են`

1) երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում և խթանում.

2) երեխաների մշակութային մասնագիտական ուսուցմանը և գեղագիտական դաստիարակությանը պետական աջակցության ցուցաբերում.

3) արվեստի և մշակույթի ոլորտներում մասնագիտական գիտելիքների ուսուցանում.

4) արվեստի բնագավառում ստեղծագործող շնորհալի երեխաների ներգրավում.

5) երիտասարդ սերնդի արվեստների և արհեստների ուսուցման ապահովում.

6) երեխաների աշխարհայացքի զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և սոցիալապես անապահով խավի երեխաների ազգային արվեստին ու մշակութային ժառանգության հաղորդակցմանը նպաստում:

 

XXVII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

82. Ակնկալվող արդյունքներն են`

 1) Հայաստանի Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում ուսման վարձավճարների փոխհատուցումը նպատակաուղղված է գեղարվեստական կրթության մատչելիության ապահովմանը, կրթական հաստատությունների պահպանմանը և մշակույթի ոլորտի մասնագետներով համալրմանը.

2) մշակութային կրթական հաստատություններում ուսուցման որակի և արդյունավետության բարձրացում, կրթական նոր մեթոդների ներդրում.

3) շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում.

4) պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացում.

5) երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում.

6) մանկական կինոյի զարգացում:

 

XXVIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

83. Միջոցառումներն են`

1) «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում.

2) մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառում գյուղական մանկահասակ բնակության համար.

3) Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի գործունեության իրականացում.

4) միջոցառումների անցկացում երեխաների հանգիստը և ժամանցը բազմաբովանդակ անցկացնելու համար, այդ թվում` «Արտուտիկ» ամառային ստեղծագործական ճամբարի կազմակերպում.

 5) շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկի համալրում.

 6) «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացում.

7) պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում.

8) «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպում.

9) գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում.

10) պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում.

11) հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ինտեգրման նպատակով Մանկապատանեկան արվեստի 1-ին միջազգային ինտեգրատիվ փառատոնի իրականացում.

12) «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի համերգների կազմակերպում.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում.

14) «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում.

15) «Գրականությունը երեխաներին գրական բաց դասեր մարզային գրադարաններում» ծրագրի իրականացում.

16) «Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոն» (աջակցություն մանկապատանեկան միջոցառումներին) ծրագրի իրականացում.

17) մանկական մուլտֆիլմերի նկարահանում.

18) «ԿԻՆՈՄԱՆ» «Կրթամշակութային կենտրոնի ստեղծում» ծրագիր:

 

Գ Լ ՈՒ Խ  V.

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

XXIX. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

84. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների կանխարգելման գործը հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդիր է, քանզի, եթե հանցավորությունն ընդհանրապես ոտնձգություն է մարդկանց կյանքի, առողջության, գույքի դեմ, ապա անչափահասների հանցավորությունը ոտնձգություն է նաև ապագայի, հատկապես` իրավական պետությունում օրինապահ հասարակություն ունենալու նպատակի իրագործման դեմ:

85. Չնայած վերջին տարիներին անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ընդհանուր առմամբ, և իրավախախտ անչափահասների շրջանում տարվող կանխարգելիչ աշխատանքներին, մասնավորապես, արձանագրված շոշափելի առաջընթացին, այս բնագավառում առկա հիմնախնդիրները շարունակում են օրակարգային մնալ:

86. Հաշվի առնելով «Անչափահասների գործերով արդարադատություն» արտահայտության համակողմանի բնույթը` այս ոլորտը սույն ներածությունում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասության ոլորտը (իրավախախտումների, երեխաների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության կանխարգելում և այլն) ներկայացված է անչափահասների գործերով արդարադատության մյուս` առավել ընդհանրական բաղադրիչներից (օրենսդրություն, դատական համակարգ, անչափահասների նկատմամբ նշանակված պատիժների և այլ միջոցների կատարում և այլն) առանձին:

 

XXX. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

87. Անչափահաս մուրացիկների հարցն առաջնային լուծում պահանջող հիմնախնդիր է: Կատարված համալիր աշխատանքների արդյունքում տարեցտարի արձանագրվում է նվազում մուրացկանությամբ զբաղվող երեխաների թվում: Այսպես, եթե շուրջ 10 տարի առաջ հաշվառման մեջ հայտնված մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը կազմում էր շուրջ 300, ապա այժմ 15-ն է:

88. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1039-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկով և միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվեց անչափահասների և երիտասարդների վտանգավոր վարքի կանխարգելման և օրինախախտության դեմ պայքարի փորձարարական գործընթաց` ստեղծվեցին համայնքային վերականգնողական կենտրոններ:

89. Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ընդհանուր առմամբ համահունչ է միջազգային չափանիշներին` որոշակի վերապահումներով:

90. Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում անչափահասների գործերով արդարադատության համակարգ» արտահայտությունն իր դասական իմաստով գոյություն չունի: Հայաստանում չկա անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ առանձին օրենսդրություն, մասնագիտացված դատարաններ, չկան հատկապես անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում մասնագիտացված մասնագետներ (դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, քննիչներ և այլն):

91. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում կան դրույթներ, որոնք անհամատեղելի են առաջադեմ հասարակություններում անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում ընդունված պրակտիկային: Օրինակ` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության գործող օրենսգրքում անչափահասներին, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում պահելու համար սահմանված են նույն ժամկետները, ինչ չափահասների դեպքում, ինչը տարբեր վտանգներ է ներառում` հաշվի առնելով անչափահասների առանձնակի խոցելիությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը գտնվում է վերանայման փուլում` ժամանակն է վերջնական լուծում տալ այս հիմնախնդրին:

92. Օրենսդրության ոլորտում որոշակի խնդիրներ կան նաև անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատիժների և այլ միջոցների իրականացման առումով: Վերջին ժամանակներս ակտիվացել են քննարկումները Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն համակարգ ձևավորելու վերաբերյալ:

93. Ինչ վերաբերում է այս ոլորտում ներգրավված անձանց մասնագիտական կարողություններին, այդ ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում: Եթե նախկինում դատավորների, դատախազների, փաստաբանների և այլ անձանց վերապատրաստումները կազմակերպվում էին տարերային ձևով` միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող վերապատրաստման ծրագրերի շրջանակներում, ապա ներկայումս կան բոլոր նախադրյալները վերջիններիս վերապատրաստումների անընդհատությունն ու հետևողականությունն ապահովելու համար` ի դեմս գործող կրթական հաստատությունների` դատական դպրոցի, դատախազության դպրոցի, ոստիկանության կրթահամալիրի և այլն:

94. Չնայած, որ Երեխայի իրավունքների կոմիտեն Հայաստանին ուղղված հանձնարարականներում նշել է անչափահասների գործերով մասնագիտացված դատարաններ ունենալու անհրաժեշտությունը, այն նաև ընդունել է, որ այն դեպքերում, երբ անչափահասների գործերով դատարաններ ունենալը գործնական նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ, անչափահասների վերաբերյալ գործերը քննելու համար մասնագիտացված դատավորների նշանակումը կարող է երաշխավորել, որ նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի: Այս ուղղությամբ դրական առաջընթաց է նաև այն, որ վերջերս Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատարանում նշանակվել է մեկական դատավոր, ով, ի թիվս այլ գործերի, պետք է քննի անչափահաս իրավախախտների, վկաների և տուժողների վերաբերյալ բոլոր գործերը: Սա հնարավորություն կտա առավել նպատակային վերապատրաստումների միջոցով լրացնել անչափահասների գործերով դատարաններ չունենալու հետ կապված բացը:

95. Անչափահասների հանցավորությունն ընդհանուր առմամբ, և անչափահասների կրկնահանցավորությունը` հատկապես, առավել կանխատեսելի և կանխարգելելի դարձնելու, ինչպես նաև այս ուղղությամբ կատարվող քայլերի արդյունավետությունը գնահատելու, հանցավորության դեմ պայքարն առավել ուղղորդված դարձնելու համար կենսական անհրաժեշտություն է այս բնագավառում գիտական մակարդակի համակողմանի հետազոտությունների իրականացումը: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի այդ հետազոտությունների կատարմանը, շահագրգիռ գերատեսչություններից բացի, ներգրավվեն նաև համապատասխան կրթական և գիտական հաստատությունները: Հետազոտությունները համապատասխան տվյալներով համալրելու համար անհրաժեշտ է բարելավել տվյալների հավաքման համակարգը: Ներկայումս անչափահասների գործերով արդարադատության ոլորտում տվյալներ հավաքագրում են առնվազն չորս գերատեսչություններ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի թե´ հիշյալ, և թե´ համապատասխան տվյալների տիրապետող այլ մարմինները, տվյալներ հավաքելիս առաջնորդվեն միասնական ցուցիչներով` տվյալների համադրելիությունն ապահովելու նպատակով:

96. Անչափահասների շրջանում հանցավորությունը և կրկնահանցավորությունը նվազեցնելու գործում կարևորագույն դերակատարություն ունեն զանգվածային լրատվության միջոցները` օրինապահ վարքագծի քարոզման առումով: Միևնույն ժամանակ, զանգվածային լրատվության միջոցները, հատկապես հեռուստաալիքները, պատշաճ վերահսկողության դեպքում կարող են հակառակ` կործանարար ազդեցություն ունենալ` տարբեր հեռուստասերիալների միջոցով հանցավոր կյանքի անուղղակի քարոզչության միջոցով: Անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել` հիշյալ հեռուստասերիալների և հաղորդումների բովանդակությունը ողջամիտ վերահսկողության ենթարկելու ուղղությամբ:

97. Իրավախախտում կատարած և դրա արդյունքում ազատությունից զրկված անչափահասների վերաինտեգրման և կրկնահանցավորությունից նրանց զերծ պահելու առումով էական նշանակություն ունի անչափահասների համար նախատեսված միակ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվողների համար պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումների կազմակերպումը: Հատկապես կարևոր նշանակություն ունի ազատազրկման ընթացքում անչափահասների մասնագիտական ուսուցման և պատշաճ կրթության կազմակերպումը` ազատվելուց հետո անչափահասների զբաղվածությունն ապահովելու և դրանով իսկ նրանց հանցավոր ուղին վերընտրելու հավանականությունից զերծ պահելու առումով:

98. Զգալի անելիքներ կան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տարածքում գործող հանրակրթական դպրոցի և մասնագիտական հատուկ ուսումնարանի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ (հատկապես դասավանդվող հանրակրթական առարկաների և ուսուցանվող մասնագիտությունների բազմազանության առումով): Կալանքի տակ գտնվող անչափահասների` կրթություն ստանալու, մարզական և ժամանցային միջոցառումներին մասնակցելու իրավունքն անհրաժեշտ է հարգել: Չնայած, որ տարբեր կալանավորվածներին միմյանցից անջատ պահելու համար կարող են հիմնավոր պատճառներ լինել, կրթական և ժամանցային միջոցառումներին մասնակցությունը կարելի է ապահովել այդ նպատակների համար անչափահասների խմբեր ձևավորելու միջոցով, ինչը հնարավորություն կտա տարբեր խմբերում միմյանցից անջատ պահել այն անչափահասներին, ում դեպքում դրա անհրաժեշտությունն առկա է:

99. Չնայած վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումներին` անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում դեռևս կան տարբեր հրատապություն ունեցող խնդիրներ:

 

XXXI. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

100. Հիմնախնդիրներն են`

1) իրավախախտումը ծնող պատճառների ու պայմանների վեր հանումը ու հետագա զանցանքների և հանցանքների կանխումը.

2) իրավախախտի և տուժողի միջև համագործակցային պայմանների ստեղծումը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անհամապատասխանությունն անչափահասների գործերով արդարադատության ասպարեզում ընդունված պրակտիկային.

4) օրենսդրության ոլորտում առկա խնդիրներ անչափահասների նկատմամբ կիրառվող այլընտրանքային պատիժների և այլ միջոցների իրականացման վերաբերյալ.

5) միասնական ցուցիչների բացակայությունն անչափահասների գործերով արդարադատության ոլորտում տվյալների հավաքագրման գործընթացում.

6) կալանավորված անչափահասների կրթության իրավունքի ապահովում:

 

XXXII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

101. Ընդհանուր նպատակն իրավախախտ անչափահասների, տուժողների և համայնքի իրավունքների ու շահերի պաշտպանությունն է:

 

XXXIII. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

102. Հիմնական նպատակներն են`

1) Հայաստանում այլընտրանքային իրավական սոցիալականացման համակարգի զարգացում.

2) անչափահասների գործերով արդարադատության օրենսդրության բարեփոխում.

3) իրավախախտում կատարած և դրա արդյունքում ազատությունից զրկված անչափահասների վերաինտեգրում և կրկնահանցավորութան կանխարգելում:

 

XXXIV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

103. Ակնկալվող արդյունքներն են`

1) հասարակությունից մեկուսացնելու ձևով պատիժների և այլ միջոցների կիրառման դեպքերի սահմանափակում.

2) իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար առավել նպաստավոր օրենսդրություն.

3) անչափահասների գործերով արդարադատության բնագավառում մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, ոստիկաններ, փաստաբաններ և այլն).

4) ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրում` ազատազրկման ընթացքում կյանքի անհրաժեշտ հմտություններ փոխանցելու միջոցով.

5) անչափահասների հանցավորության վերաբերյալ հասարակության իրազեկության և հանցավորության դեմ պայքարի գործում հասարակության դերի բարձրացում.

6) շահագրգիռ տարբեր գերատեսչությունների գործունեության և ջանքերի առավել արդյունավետ և հետևողական համակարգում.

7) հանցավորության դեմ տարվող պայքարի քաղաքականություն` հիմնավորված գիտական վերլուծություններով և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ.

8) կրկնահանցավորության հավանականության նվազում։

 

XXXV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

104. Միջոցառումներն են`

1) 12-18 տարեկան հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների (իգական և արական սեռերի) համար վերականգնողական ծառայությունների ստեղծում.

2) առկա վերականգնողական համայնքների կենտրոնների զարգացում և ցանցի ընդլայնում.

3) համայնքներում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում.

4) ավագ դպրոցներում դպրոցական տեսուչ ծրագրի իրականացում.

5) անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ (մասնագիտացում).

6) տվյալների միասնական շտեմարանի ստեղծում` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ (հաշվի առնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (UNODC) կողմից մշակված ցուցիչները).

7) գիտական վերլուծություն` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և անչափահասների շրջանում կրկնահանցավորության վերաբերյալ.

8) պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումներ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անչափահասների համար.

9) հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկության բարձրացման պարբերական միջոցառումներ (հակաքարոզչություն հեռուստատեսությամբ և այլ զանգվածային լրատվության միջոցներով), այդ թվում` քրեական բովանդակությամբ հեռուստասերիալների բովանդակության հսկողության ողջամիտ միջոցներով.

10) օրենսդրության վերանայում` անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների (diversion) և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

11) աջակցություն իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնին` ուսուցանվող արհեստների և արվեստների ցանկն ընդլայնելու և ուսուցումը ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար ևս կազմակերպելու հարցում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1694-Ն որոշման

 

ժ ա մ ա ն ա կ ա ց ու յ ց

 

Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ միջոցառումների

 

NN
ը/կ

Միջոցառումները

Ակնկալվող արդյունքը

Ժամկետը

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

7

 Սոցիալական պաշտպանություն

 

1.

«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Մանկատան 14-18 տարեկան սաները ձեռք կբերեն ինքնուրույն կյանքի հմտություններ:
Մանկատան շրջանավարտները կստանան բազմամասնագիտական աջակցություն հասարակությանն ինտեգրվելու նպատակով:

2014 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2.

Խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թվի կրճատման (բեռնաթափման) և հաստատություններից երեխաների մուտքի կանխարգելման ծրագիրը մշակելու և ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների խնամքի կազմակերպում ընտանիքում
(ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում` 2013-2016 թթ.)։ Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թիվը կնվազի և կկանխարգելվի երեխաների մուտքը նշված հաստատություններ:

2013-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

3.

Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառում

1. Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների համար կապահովվեն հավասար պայմաններ։
2. 2013-2015 թթ.-ին չափորոշիչները կկիրառվեն հաստատությունների 50%-ում, 2016 թ.-ից չափորոշիչները կկիրառվեն բոլոր հաստատություններում:

2013-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

4.

Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների շենքային պայմանների հարմարեցում երեխաների, այդ թվում` մասնագիտացված հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքներին

Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների համար կապահովվեն հավասար պայմաններ:

2014-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5.

Մասնագիտացված մանկատների մասնագետների հատուկ մանկավարժության և արդի մեթոդաբանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շարունակականության ապահովում

Մասնագիտացված մանկատներում երեխաներին տրամադրվող խնամքի որակի բարձրացում (մասնագիտացված մանկատների մասնագետների 100 տոկոսը մասնակցել է վերապատրաստման դասընթացներին)։

2013-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

6.

Հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար հատուկ ուսումնական հաստատություններում միասնական կառավարում և սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների նկատմամբ մոտեցումները հավասար են:

2013-2015 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե, միջազգային կազմակերպություններ

7.

Հաստատությունների անձնակազմի վերապատրաստումների շարունակականության ապահովում

Երեխաների խնամքի և պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունները կզարգանան: Հաստատությունների մասնագիտական աշխատակազմը 100%-ով կընդգրկվի դասընթացներին:

2013-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

8.

Երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի և միջոցառումների ծրագիրը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը

1. Կսահմանվեն երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի ձևերը։
2. Կկիրառվեն երեխաներին բռնությունից պաշտպանության ուղղորդման ընթացկարգերը։
3. Կիրականացվեն երեխաների հարցերով զբաղվող մասնագետների (հոգեբան, մանկավարժ, սոցիալական աշխատող, բժիշկ, ոստիկան և այլն) շարունակական վերապատրաստումները։

2014 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում։

9.

Աշխատող երեխաների վերաբերյալ հետազոտության իրականացում, երեխաների աշխատանքի չարաշահման կանխարգելմանն ուղղված առաջարկությունները ներկայացնելը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

Կպաշտպանվեն աշխատող երեխաների իրավունքները:
ՀՀ մարզերից առնվազն 5-ում կիրականացվեն հետազոտություններ։

2013-2014 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ (համաձայնությամբ)

 Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

10.

«ՀՀ ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ընտանեկան օրենսգիրքը կհամապատասխանեցվի երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներին։

2013 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

11.

(կետն ուժը կորցրել է 30.01.14 N 73-Ն)

12.

Համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հարցերով զբաղվող մասնագետների ներդրման մոդելի մշակում, գործառնական ծախսերի վերլուծում և դրանց արդյունքներով ընտրված համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հարցերով զբաղվող մասնագետների ներդրում

1. «ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի
N 164 –Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը։
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում կընդգրկվի համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային առնվազն մեկ ծառայող, որի պաշտոնի անձնագրում կամրագրվեն երեխայի իրավունքի պաշտպանությանն ուղղված գործառույթներ։

2013 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

13.

Համայնքներում երեխաների հարցերով զբաղվող մասնագետների վերապատրաստում

Համայնքներում երեխաների հարցերով զբաղվող մասնագետների կարողությունները կզարգանան (100 % մասնակցություն)։

2014-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

14.

Համայնքներում սոցիալական աշխատանքի զարգացման մեխանիզմների մշակում

համայնքներում սոցիալական աշխատանքի ներդրմանն ուղղված մեխանիզմներ

2014 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

15.

Համայնքներում կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների միասնական` «Մանուկ» տեղեկատվական համակարգի ներդրում

Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի գործունեությունը կբարելավվի և կհամակարգվի
(ՀՀ համայնքների նվազագույնը 50 %-ում համակարգի ներդրում)։

2013-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

 Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

16.

Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի բոլոր մակարդակների միջև համագործակցության մեխանիզմների զարգացում

Երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի գործունեությունը կբարելավվի և կհամակարգվի։

2014 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

17.

Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների համար ցերեկային նոր կենտրոնների ստեղծում` ըստ մարզերի և Երևան քաղաքի գնահատված կարիքների

Կստեղծվեն երեխային և նրա ընտանիքին ուղղված մասնագիտական ծառայություններ

2014-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

18.

Շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններն այլընտրանքային ծառայությունների վերակազմակերպման վերաբերյալ առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը

Կստեղծվեն երեխային և նրա ընտանիքին ուղղված այլընտրանքային ծառայություններ։

2013-2014 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

19.

Ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա ինտեգրացված սոցիալական ծառայությունների և երեխաների պաշտպանության համակարգի համագործակցության գործուն մեխանիզմների ձևավորում

երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգի գործունեության հզորացում՝ ինտեգրացված սոցիալական ծառայությունների հետ համագործակցությամբ

2013-2016 թթ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

20.

Երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության իրազեկման աշխատանքների իրականացում

Հասարակությունը կներգրավվի և կաջակցի երեխաների պաշտպանության քաղաքականության իրականացմանը։

2013-2016 թթ.

Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

Առողջապահություն

21.

Երեխաների իրավունքների՝ ներառյալ երեխաների ու դեռահասների առողջության և սնուցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության վերլուծություն և համապատասխան իրավական ակտերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների մշակում

Օրենսդրությունը վերլուծված է, առաջարկությունների փաթեթը մշակված է։

2013-2014 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

22.

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարության ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում

Երեխաների հիվանդանոցային բուժօգնության բարելավման ազգային ռազմավարությունը և դրա ներդրման 2013-2015 թթ. գործողությունների ծրագիրը մշակված է, իրականացման գործընթացն սկսված է։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

23.

Կրթական խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բուժօգնության ծառայությունների բարելավում: Դպրոցներում առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման հիման վրա բարելավման ռազմավարության մշակում:
Խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բուժօգնության ծառայությունների գնահատում:

Իրականացվել է համապատասխան գնահատում, և արդյունքներն ամփոփված են: Ռազմավարությունը մշակված է:

2013 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

24.

 Առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչական հաղորդումների, գրականության մշակում և տարածում

Դպրոցահասակների (դեռահասների) 50 % հետևում են առողջ կենսակերպի հիմնական սկզբունքներին։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

25.

Երեխաներին և դեռահասներին անհրաժեշտ բուժօգնության ծավալների ապահովում` պետական նպատակային ծրագրի շրջանակներում

Նպատակային ծրագրերին համապատասխան երեխաների և դեռահասների համար ապահովված է մատչելի և որակյալ բուժօգնություն

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

26.

Հիվանդանոցային բուժօգնության ոլորտում երեխաների առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Յուրաքանչյուր տարի 0-7 տարեկան շուրջ 300 000 երեխա ըստ անհրաժեշտության կստանա մատչելի և որակյալ հիվանդանոցային բուժօգնություն։

2013 թ. և շարունակա-կան

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

27.

Մանկական մարզային վերակենդանացման ծառայությունների (Վանաձոր, Կապան և Գյումրի) շարունակական բարելավում

Վանաձորի, Կապանի և Գյումրու բժշկական կենտրոններում մանկական վերակենդանացման բաժանմունքներն ստեղծված են և (կամ) հագեցած բժշկական սարքավորումներով

2013 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

28.

Իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակական իրագործում, ՀՀ կառավարության կողմից հաստատված գործողությունների ծրագրին համապատասխան

Իմունիզացիայի ընդգրկման բարձր մակարդակի ձեռքբերում և պահպանում (առանձին պատվաստումների 95% և ավելի մակարդակի ապահովում):

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

29.

Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման (ՄՀԻՎ) ռազմավարության շարունակական ընդլայնում՝ ներառելով Երևան քաղաքի բուժհաստատությունները

0-5 տարեկան երեխաների հիվանդացության և մահացության իջեցում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

30.

Հաշմանդամ երեխաների համակարգված բուժօգնության և սպասարկման բարելավման ծրագրեր և միջոցառումներ:
Վերականգնողական մարզային կենտրոնների ծրագրի ընդլայնում:
Հոգեկան առողջության խնդիրներով դեռահասների համար առողջապահական ծառայությունների մատչելիության գնահատում և բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակում

հաշմանդամ երեխաների համար վերականգնողական ծառայությունների որակի և մատչելիության բարձրացում

2013 թ. և շարունա-կական

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

31.

Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրում

Տարեկան շուրջ 50 000 կին կստանա ծննդօգնության մատչելի և որակյալ ծառայություններ։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

32.

Երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ծրագիրը մշակելը և ՀՀ կառավարություն ներկայացնելը

Երեխաների սնուցման բարելավման ազգային ռազմավարության և 2013-2015 թթ. գործողությունների ազգային ծրագիրը մշակված է, ներդրման գործընթացն սկսված է։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

33.

Ալյուրի հարստացման ազգային ծրագրի ներդրման շարունակական աշխատանքներ՝ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած հայեցակարգին համապատասխան

Համաձայն ալյուրի հարստացման ազգային ծրագրի՝ կիրականացվեն շարունակական աշխատանքներ և կմշակվի համապատասխան օրենքի նախագիծը։

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

34.

Կրծքով կերակրման աջակցությանն ուղղված օրենսդրության բարելավում և «Մանկանը բարեկամ» նախաձեռնության շարունակական ներդրում

1. Օրենքի նախագծի մշակում:
2. Վաղ հասակի երեխաների սնուցման կազմակերպման գործընթացը բարելավված է՝ բացառապես կրծքով սնուցման ցուցանիշն աճել է 30 տոկոսով։

2013 թ. և շարունա-կական

ՀՀ առողջապահության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

35.

Նախածննդյան խնամքի և բուժօգնության ծառայությունների բարելավում՝
1) նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում,
2) հղիության վաղ հաշվառման և նախածննդյան հսկողության ծառայությունների մատչելիության և որակի բարելավում

Նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշի բարձրացում 50%-ով:
Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում 20%-ով:

2013-2015 թթ.

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

36.

Նյութափոխանակության ժառանգական հիվանդությունների և բնածին այլ շեղումների հայտնաբերմանն ուղղված նորածնային սկրինինգ ծրագրերի շարունակականության ապահովում և ընդլայնում

ժառանգական և զարգացման բնածին ախտաբանությունների թվի կրճատում 10 %-ով

2013 թ. և շարունակա-կան

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

37.

Մասնագետների վերապատրաստում /վերաորակավորում կրթական անհատական ծրագրերի միջոցով` պետպատվերի շրջանակներում նպատակային ֆինանսավորմամբ

ՀՀ պետական բյուջեում նախատեսված են հատկացումներ մասնագետների պատրաստման համար, գործընթացն սկսված է։

2013 թ.-ից

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

38.

Մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության (նպատակային կլինիկական օրդինատուրա) գործուն համակարգի ստեղծում, կրթական ծրագրերի բովանդակության համապատասխանեցում ապացուցողական բժշկության դրույթներին

Մանկաբուժական մասնագիտություններով հետդիպլոմային կրթության համակարգը ներդրված է (ԱԱՊ-ի ոլորտում մասնագետների պատրաստումը պլանավորված է` 2000 երեխային 1 մանկաբույժ հաշվարկով)։

2013-2015 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

39.

Բժշկական բազային կրթական համակարգում մանկաբուժություն մասնագիտության ներառում բազային մասնագիտությունների ցանկում, ԱԱՊ-ի համակարգի մանկաբույժների կրթում մագիստրատուրայի միջոցով

Մանկաբուժություն մասնագիտությունը ներառված է բազային մասնագիտությունների ցանկում, մագիստրատուրայի ծրագիրը մշակված է:

2013-2015 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

Կրթություն

40.

Հանրապետության բոլոր մարզերում կիրականացվեն ծախսարդյունավետ նախադպրոցական ծառայություններ` դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով

Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը, հանրապետության 10 մարզերում կներդրվի այլընտրանքային ծառայությունների փորձնական ծրագիր, նախադպրոցական կրթության մեջ 5-6 տարեկանների ընդգրկվածությունը կմեծանա տարեկան շուրջ
7%-ով (կընդլայնվի նախադպրոցական ծառայության կազմակերպումը, և երեխաների ընդգրկվածությունը 2015 թվականին կհասցվի շուրջ 90%-ի)։
Ծրագրի ավարտին ՀՀ բոլոր մարզերում կընդլայնվի նախադպրոցական ծառայության կազմակերպումը, և երեխաների ընդգրկվածությունն ավագ նախադպրոցական տարիքում կհասցվի շուրջ 90%-ի։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

41.

Նախադպրոցական կրթության չափորոշիչների հիման վրա ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում

Կապահովվի նախադպրոցական կրթության մատչելիությունը։

2013 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

42.

Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության մեջ ներառման մեխանիզմների մշակում

հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներառում

2013-2014 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

43.

Հոսքային ուսուցման կազմակերպում` սովորողների նախասիրություններին և հակումներին համապատասխան

երեխաների ներգրավվածություն հանրակրթությունում 99%-ով

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

44.

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչների մշակում` Համաշխարհային առողջապահական կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա

կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման չափորոշիչներ

2016 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

45.

«Ներառական կրթություն» ծրագրի իրականացում 150 դպրոցներում

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կապահովվեն կրթության մատչելիություն և հավասար պայմաններ, մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներով երեխաների համար 150 հանրակրթական դպրոցներում կիրականացվի ներառական կրթություն։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներից

46.

Հատուկ հանրակրթության ճյուղերին համապատասխան մեկական հատուկ դպրոցի ստեղծում, որը կգործի նաև որպես համապատասխան ճյուղի ռեսուրսային և գիտագործնական կենտրոն

Հատուկ հանրակրթության բարեփոխում

2014-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

47.

Երեխայի կրթական կարիքների գնահատման եռաստիճան համակարգի ներդրում

հատուկ հանրակրթության բարեփոխում

2016 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

48.

Դատապարտված երեխաների կրթության և նախնական մասնագիտական կրթության որակի բարձրացում

Ապահովված է դատապարված երեխայի կրթության իրավունքը։

2013-2014 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

49.

Դպրոցական օլիմպիադայի կազմակերպում (15 առարկաներից հանրապետական օլիմպիադաների կազմակերպում և 6 առարկայից միջազգային օլիմպիադայի մասնակցություն)

Հանրակրթական դպրոցների աշակերտների համար կկազմակերպվեն հանրապետական օլիմպիադաներ 15 առարկաներից, իսկ լավագույնները կմասնակցեն 6 առարկաներից միջազգային օլիմպիադաների։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

50.

Դպրոցականների սպարտակիադաների կազմակերպում

Հանրակրթական դպրոցների շուրջ 7800 աշակերտների համար կանցկացվեն ամենամյա հանրապետական սպորտային խաղեր 7 մարզաձևերով: Մարզական խաղերի միջմարզային և հանրապետական փուլերին կմասնակցեն շուրջ 4500 աշակերտներ:

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

51.

Դպրոցականների գեղարվեստական ստեղծագործության փառատոնի կազմակերպում

Հանրապետության բոլոր մարզերում կկազմակերպվեն դպրոցականների գեղագիտական ստեղծագործության մրցույթ-փառատոներ, նկարչական հանրապետական ու միջազգային մրցույթներ։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

52.

Հանրակրթական դպրոցների
8-11-րդ դասարաններում «Առողջ ապրելակերպ» դասընթացի իրականացում

Հանրապետության դպրոցականների համար կանցկացվեն առողջ ապրելակերպի դասընթացներ, սովորողները ձեռք կբերեն կյանքի հմտություններ։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված այլ աղբյուրներից

53.

Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում

Ամառային ճամբարներում ու հանգստյան տներում կկազմակերպվի երեխաների ամառային հանգիստը։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

54.

Սովորողների մասնագիտական կողմնորոշման նպատակով համապատասխան մանկավարժների վերապատրաստում

Վերապատրաստումները կնպաստեն մանկավարժներին՝ սովորողների մասնագիտական կողմնորոշմանն աջակցության արդյունավետությունը բարձրացնելու հարցում։

2013-2016 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

Մշակույթ և սպորտ

55.

«Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի իրականացում

ՀՀ 144 երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, փողային և լարային նվագարանների բաժինների 2443 սովորող կստանա ուսման վարձավճարների փոխհատուցում։

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

56.

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական փառատոն, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոն, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառում գյուղական մանկահասակ բնակչության համար

Մանկապատանեկան թատրոնների «Նռան հատիկ» հանրապետական և «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոների անցկացումը կնպաստի մանկապատանեկան թատրոնի զարգացմանը, շնորհալի երեխաների հայտնաբերմանը և ստեղծագործական գործունեության խթանմանը, «Հեքիաթին հյուր» մարզային միջոցառումը հնարավորություն կտա գյուղաբնակ երեխաներին հաղորդակցվելու ազգային արժեքներին, ընդլայնելու աշխարհայացքը:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

57.

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի գործունեության իրականացում

գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների և սովորողների մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով ուսումնամեթոդական և գործնական աջակցության ցուցաբերում

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

58.

«Արտուտիկ» ամառային ստեղծագործական ճամբար» ծրագրի իրականացում

Շնորհալի երեխաների ստեղծագործական կարողությունների զարգացման և ամառային հանգստի բազմաբովանդակ կազմակերպման նպատակով կկազմակերպվի «Արտուտիկ» մանկապատանեկան ստեղծագործական ամառային ճամբարը, ուր կհանգստանան և վարպետության կատարելագործման դասեր կստանան ՀՀ 10 մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի շնորհալի երեխաները:

2013 թ.
 ծրագիրը կիրակա-նացվի երկու տարին մեկ անգամ

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

59.

Շնորհալի և տաղանդավոր երեխաների տեղեկատվական բանկի համալրում

Շնորհալի և տաղանդաշատ երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանն ու խթանմանն ուղղված ծրագրերի առավել նպատակային իրականացում: Հանրապետական և միջազգային փառատոներին մասնակցության միջոցով ստեղծագործական կարողությունների զարգացում:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

60.

«Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում ծրագրի իրականացում

Շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում և խթանում

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

61.

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպում

Պատանի ստեղծագործողների համար մրցույթների, փառատոների, ցուցահանդեսների կազմակերպմամբ կբացահայտվեն շնորհալի երեխաներ, որոնց հետագա ուսուցման գործընթացում և ստեղծագործական գործունեությանը կցուցաբերվի աջակցություն:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

62.

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթի կազմակերպում

պատանի ստեղծագործողների կարողությունների զարգացում

2013 թ. ծրագիրը կիրակա-նացվի երկու տարին մեկ անգամ

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

63.

Գեղարվեստական գրականության, մանկական գրադարանների զարգացման նպատակային ծրագրեր, մանկական գեղարվեստական գրքերի հրատարակում, գրադարանային ֆոնդի համալրում

Մանկական գրականության հրատարակումը կնպաստի մանուկների աշխարհայացքի ձևավորմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային և համամարդկային արժեքների սերմանմանը, գրադարանների մանկական գրականության համալրմանը:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

64.

Պետական աջակցություն հատուկ կարիքներով, սոցիալապես անապահով երեխաներին մշակութային մասնագիտական ուսուցման և գեղագիտական դաստիարակության ոլորտում` Երևանի 3, Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Գավառում, Սպիտակում արվեստների և արհեստների ուսուցում

ՀՀ մշակույթի նախարարության «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքում Երևանի 3 և Վանաձորի մասնաճյուղի 2 գիշերօթիկ հատուկ դպրոցներում, Գյումրու մասնաճյուղերում, Սպիտակում, Գավառում հաշմանդամ, ծնողազուրկ և սոցիալապես անապահով ավելի քան 614 երեխաներ կստանան արվեստների և արհեստների ուսուցում:

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

65.

Հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտման ու ժամանակակից աշխարհում նրանց առավել ամբողջական ինտեգրման խթանման նպատակով Մանկապատանեկան արվեստի առաջին միջազգային ինտեգրատիվ փառատոնի իրականացում

հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նկատմամբ հասարակության խտրական վերաբերմունքի փոփոխություն` որպես ընդհանուր մշակութային գործընթացի լիիրավ մասնակցի

2013 թ.

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

66.

«Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի իրականացում

ճանաչողական, բացատրական համերգների միջոցով երեխաների գեղագիտական դաստիարակության, աշխարհայացքի ընդլայնման և վաղվա բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի դաստիարակում

յուրաքանչյուր տարի

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

67.

ՀՀ կառավարության 2012 թ. նոյեմբերի 15-ի «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրի և միջոցառումների ցանկի մասին» N 29 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրերի և միջոցառումների իրականացում

մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառում անհատի բազմակողմանի և մտավոր ներուժի ձևավորման զարգացմանը նպաստող նպատակային պետական միասնական քաղաքականության իրականացում:

Նախատես-վում է իրա-կանացնել 2013-2015 թթ.։

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

68.

«Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում» ծրագրի իրականացում

երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում

2013 թ.

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

69.

«Գրականությունը երեխաներին. գրական բաց դասեր մարզային գրադարաններում» ծրագրի իրականացում

երեխաների և պատանիների գեղագիտական դաստիարակություն և բազմակողմանի զարգացում, արվեստի ճյուղերի հետ շփում

2013 թ.

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

70.

«ԿԻՆՈՄԱՆ» «Կրթամշակութային կենտրոն» հիմնադրամի ստեղծում

մանկապատանեկան կինոյի գործունեության զարգացման խթանման միջոցով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտում, ռեժիսորական և օպերատորական հմտությունների ուսուցանում

Նախատես-վում է իրա-կանացնել 2015-2016 թթ.։

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե,
ծրագրի հայտը նախատեսվում է ներկայացնել
2014-2016 թթ.
ՄԺԾ ծրագրում

71.

Մանկական մուլտֆիլմերի նկարահանում

մանկական կինոյի զարգացում

 

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

72.

Մանկապատանեկան կինոյի և անիմացիայի փառատոնի կազմակերպում

մանկական կինոյի զարգացում

 

ՀՀ մշակույթի
նախարարություն

 

ՀՀ պետական բյուջե

73.

 Ֆիզկուլտուրային-առողջարարական, զանգվածային և մարզական միջոցառումների անցկացում՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող երեխաների

ըստ բնակության վայրի՝ ֆիզկուլտուրային առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների բարելավումը,
 երեխաների ակտիվ հանգստի կազմակերպումը, ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը և առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի արմատավորումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու համար հնարավորությունների ընձեռումը, սոցիալական, սեռային հավասարության գործընթացի խթանումը, մարմնակրթական և այլ ընդհանուր հետագա գործունեության զարգացում և իրագործում

2013-2016 թթ.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։

Անչափահասների իրավական պաշտպանությունը
1. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

74.

12-18 տարեկան հակասոցիալական վարք դրսևորած անչափահասների (իգական սեռի) համար վերականգնողական կառույցի ստեղծում

հակասոցիալական վարքի շեղում դրսևորած անչափահաս աղջիկների և տղաների վերադաստիարակում և վերաինտեգրում

2013-2015 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

75.

Առկա համայնքային վերականգնողական կենտրոնների զարգացում և ցանցի ընդլայնում

առանց ազատությունից զրկելու՝ իրավախախտ անչափահասների վերականգնողական աշխատանքների իրականացում, վերադաստիարակում

2013-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

76.

Համայնքներում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում

անչափահասների հանցագործությունների թվի նվազում

2013-2016 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

77.

Ավագ դպրոցներում դպրոցական տեսուչ ծրագրի իրականացում

աշակերտների իրավական գիտելիքների զարգացում, իրավախախտումների կանխարգելում

2013-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

Արդարադատություն

78.

Անչափահասների (իրավախախտ, վկա, տուժող) գործեր քննող դատավորների, անչափահասների գործերով զբաղվող դատախազների, քննիչների, անչափահասների գործերով ոստիկանների, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի և փաստաբանների վերապատրաստումներ (մասնագիտացում)

անչափահասների գործերով արդարադատության բնագավառում կլինեն մասնագիտացված տարբեր դերակատարներ (դատավորներ, դատախազներ, քննիչներ, անչափահասների գործերով ոստիկաններ, փաստաբաններ և այլն)

2013-2015 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

Դատական դպրոց

Դատախազության դպրոց

Փաստաբանների պալատ (համաձայնությամբ)

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

79.

Տվյալների միասնական շտեմարանի ստեղծում` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ (հաշվի առնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (UNODC) կողմից մշակված ցուցիչները)

շահագրգիռ տարբեր գերատեսչությունների գործունեության և ջանքերի առավել արդյունավետ և հետևողական համակարգում

2013-2014 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

80.

Գիտական վերլուծություն` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և անչափահասների շրջանում կրկնահանցավորության վերաբերյալ

հանցավորության դեմ տարվող պայքարի քաղաքականություն` հիմնավորված գիտական վերլուծություններով և պարբերաբար թարմացվող տեղեկատվությամբ

2013-2014 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

81.

Պարբերական մշակութային, մարզական և կրթական միջոցառումներ` «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անչափահասների համար

ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրումը` ազատազրկման ընթացքում կյանքի անհրաժեշտ հմտություններ փոխանցելու միջոցով
կրկնահանցավորության հավանականության նվազում

2013-2016 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ պետական բյուջե

82.

Հանցավոր վարքագծի հետևանքների վերաբերյալ իրազեկության բարձրացման պարբերական միջոցառումներ (հակաքարոզչություն հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով), այդ թվում` քրեական բովանդակությամբ հեռուստասերիալների բովանդակության հսկողության ողջամիտ միջոցներով

անչափահասների հանցավորության վերաբերյալ հասարակության իրազեկության և հանցավորության դեմ պայքարի գործում հասարակության դերի բարձրացում
կրկնահանցավորության հավանականության նվազում

2013-2016 թթ.

Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով

զանգվածային լրատվամիջոցներ (համաձայնությամբ)

 

83.

Օրենսդրության վերանայում` անչափահաս ձերբակալվածներին և կալանավորվածներին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետները կրճատելու, նրանց նկատմամբ գործերի լուծման արդարադատական միջոցների (diversion) և այլընտրանքային պատիժների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով

իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների համար կմշակվի առավել նպաստավոր օրենսդրություն

2013-2015 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում։

84.

Աջակցություն իրավախախտ անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնին` ուսուցանվող արհեստների և արվեստների ցանկն ընդլայնելու և ուսուցումն ազատությունից չզրկված իրավախախտ անչափահասների համար ևս կազմակերպելու հարցում

ազատությունից զրկված անչափահասների առավել արդյունավետ վերաինտեգրում

2013-2016 թթ.

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

օրենքով չարգելված այլ աղբյուրներից

(հավելվածը փոփ. 30.01.14 N 73-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան