ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2014 թվականի N 4-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (Էլ-առողջապահության համակարգ) ներդրման համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել փորձագիտական խումբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. հունվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 10-ի N 4-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Վ. Աբրահամյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական | |
Ա. Ղուլյան |
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (աշխատանքային խմբի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |