Basic information
Number
թիվ 130
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (28.11.2015-21.05.2016)
Status
Չի գործում
Source
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
17.11.2015
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
17.11.2015
Effective date
28.11.2015
Interrupt date
21.05.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

17 նոյեմբերի  2015 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Մաքսային օրենսդրության կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 256 որոշմամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) աշխատանքային խմբի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

 

Ղազախստանի Հանրապետությունից

Բեյսենով
Մարատ Ժումաժանի`

 

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից

Սուլայմանով
Ազամատ Տալապբեկի`

 

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության նախագահի առաջին տեղակալ (մաքսային օրենսդրության կատարելագործմանն առնչվող որոշումների ընդունման համար պատասխանատու համակարգող` Ղրղզստանի Հանրապետությունից)

Կուլմամբետով
Սամատ Դիլդեմուրատի`

 

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ֆիսկալ քաղաքականության վարչության` մաքսային քաղաքականության հարցերով բաժնի վարիչ

 

բ) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և բելառուսա-ղազախա-ռուսաստանյան գործարար համայնքի համագործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեից» բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքից».

գ) Ղազախստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների կազմից հանել Դ.Տ. Մամաշևային` նրան ընդգրկելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում (նշելով նոր պաշտոնը).

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքից

Մամաշևա
Դինա Տալգատի`

 

Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի մաքսային վարչարարության դեպարտամենտի տնօրեն

 

դ) նշել Բելառուսի Հանրապետությունից աշխատանքային խմբի անդամի նոր պաշտոնը.

 

Սոբոլև
Ռոման Վալերիի`

 

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի տնօրեն

 

ե) աշխատանքային խմբի կազմից հանել Ռ. Ս. Օշակբաևին:

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
19.04.2016, թիվ 35 21.05.2016, թիվ 130
Changed acts
Changing Act Corresponding incorporation