ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2013 թվականի N 1250-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Էներգետիկայի բնագավառում շուկայի ազատականացման և կանոնների սահմանման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկներ սույն որոշման առաջին կետում նշված էներգետիկայի բնագավառում շուկայի ազատականացման և կանոնների սահմանման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. դեկտեմբերի 28-ի N 1250-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսիսյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Ա. Ղարիբյան |
- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) | |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | |
Խ. Հակոբյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | |
Ա. Օրբելյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Ա. Աշուղյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական | |
Հ. Ծուղունյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ | |
Տ. Նահապետյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ | |
Ա. Բուդաղյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |