Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-35
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991.12.31/24(1004) Հոդ.581
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.12.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՄԵՂՐՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 15-րդ կետով, որոշում եմ.

1. Մեղրու շրջանում հայտարարել արտակարգ դրություն, երեք ամիս ժամանակով` սահմանելով պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը:

2. Արտակարգ դրության պարետ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Գրիգորի Քոչարյանին:

3. Սույն հրամանագրի իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վրա:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

16 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-35

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան